Եթե Զանգեզուրում միջանցք տաք, ուզելու են ողջ Զանգեզուրը․ թուրքին պետք է պարտադրել, ոչ թե համակերպվել․ Տիրան Լոքմագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ

-Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ պետք է նշանակեն հարաբերությունների կարգավորման հարցով, նաև Թուրքիա-Երևան ուղիղ չվերթներ են լինելու: Դուք օրերս եք վերադարձել Թուրքիայից, մինչև հիմա չկար ուղիղ չվերթ, ինչպե՞ս էիք գնում Թուրքիա։ Ձեր գնահատմամբ՝ սա ի՞նչ գործընթաց է:

-Չվերթներ եղել են 1993-94 թվականներին սահմանները փակելուց հետո, մի քանի տարի հետո չարթերային ոչ պետական թռիչքներ սկսվեցին, այսօր ևս Չավուշօղլուն խոսում է չարթերային թռիչքների, ոչ թե «Թուրքական ավիաուղիների» չվերթների մասին: Դա նոր բան չէ, չվերթները միշտ եղել են, և կար ժամանակ, որ երկու ընկերություններ էին աշխատում Երևան-Ստամբուլ ուղղությամբ: Սակայն վերջին տարիներին ընդհատվեցին՝ կորոնավիրուսի համավարակից առաջ: Այդ ընկերությունը սնանկացավ, առերևույթ հարցը քաղաքական չէր: Այս պահին չկա չվերթ: Չարթերային թռիչքների մասին Չավուշօղլուի խոսելը խաբեություն է, աչքակապություն է:

-Թուրքիայում կա՞ն քննարկումներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  մասին, թե՞ միայն Հայասանում կան այդպիսի քննարկումներ:

-Չէ՛, Թուրքիայում վերջին տարիներին առաջնային չի եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Այս պատերազմի պատճառով օրակարգում է, բայց և՛ դրանից առաջ, և՛ դրանից հետո առաջնային խնդիր չէ, Թուրքիայի քաղաքականության հիմնական կետերից մեկը չէ։ Եթե Չավուշօղլուն այդ հայտարարությունն անելիս ուրախ էր, նշանակում է՝ մենք պետք է տխրենք, կարծում եմ՝ ինչ-որ բան ստացել է: Իմ մտավախությունն էր, որ թուրքերին ինչ-որ բաներ կզիջենք, քանի որ հայկական կողմը շատ է խոսում Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման, խաղաղության, առևտրի մասին, դա չի լինի, եթե մենք Թուրքիային ինչ-որ բաներ չզիջենք: Թուրքիան 30 տարի է՝ այն կետի վրա է, որ երեք նախապայմանի կատարման դեպքում միայն պատրաստ կլինի դիվանագիտություն սկսել: Եվ հիմա բանագնաց նշանակել՝ նշանակում է դիվանագիտական հարաբերություն սկսել, թեկուզև դիվանագիտական ամենացածր մակարդակի»:

Հարցազրույցն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան