2020-ից հետո ներմուծված մեքենաներն առանց կատալիզատորի տեխզննում չեն անցնի, սեփականատերը կտուգանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե 2020 թվականից հետո Հայաստան ներմուծված ավտոտրանսպորտային միջոցը չունենա կատալիզային չեզոքարար, այսպես ասած՝ «կատալիզատոր», ապա տեխզննում անցնելիս կտրոն չի տրամադրվի, և մեքենան կհամարվի տեխզննում չանցած։ Վարորդները յուրաքանչյուր անգամ կտուգանվեն 20․000 դրամի չափով, սակայն ոչ թե կատալիզատոր չունենալու, այլ տեխզննում չանցած լինելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն։ Նախագծի հեղինակը Շրջակա միջավայրի նախարարությունն է։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծին այս պահին դեմ է քվեարկել քաղաքացիների շուրջ 80%-ը։

«Առանց չեզոքացման այդ համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով շահագործման դեպքում վտանգավոր նյութերը, օրինակ՝ ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ, արտանետվում են մթնոլորտային օդ, որոնք մեծ ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա, իսկ կատալիզատորային համակարգը թույլ է տալիս հնարավորինս չեզոքացնել այդ վնասակար նյութերի արտանետումը»,- ընդգծում է  ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը։

Հայաստանում կատալիզային չեզոքարարների ապամոնտաժումը զանգվածային բնույթ է կրում․ ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերն ու օգտագործողները դրանք վաճառում են՝ «օդից փող» տրամաբանությամբ։ Բանն այն է, որ կատալիազատորները պարունակում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում: Ավտոմեքենայի՝ անպետք թվացող այս մասի համար ամենաբարձր գինն առաջարկողների պակաս համացանցում չկա։

Եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, ՀՀ-ում չի գործի․ նման կարծիք է հայտնում ավտոմեքենաների կատալիզատորների առքուվաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Լևոն Չոբանյանը։

«ՀՀ-ում չկա լավ վառելիք, իսկ կատալիզատորը լավ չի աշխատում վատ վառելիքի դեպքում։ Հիմնականում մեքենաները գալիս են Վրաստանով, որտեղ հանում են մեքենայի կատալիզատորը»,- պարզաբանում է Լևոն Չոբանյանը։

Որ վրացի բեռնափոխադրողները Վրաստանի տարանցմամբ Հայաստան ներմուծվող մեքենաների կատալիզատորները ապամոնտաժում են՝ մինչև Հայաստանի սահման հասնելը, Լևոն Չոբանյանը կոնկրետ օրինակով է ցույց տալիս։ Factor TV-ի նկարահանման պահին էլ կենտրոն դիմած վարորդի մեքենայի կատալիզատորը հեռացված էր՝ առանց նրա իմացության։

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանն ասում է՝ կատալիզատորը հանելուց հետո այն պետք է փոխարինել նորով, սակայն մասնագետներն ընդգծում են՝ կատալիզատորի տեղադրումն ավելի թանկ արժե՝ շուրջ 2000 դոլար, քան հեռացումը․ դա է պատճառը, որ խնդիրներ առաջանալու դեպքում վարորդները ոչ թե փոխարինում են նորով, այլ հեռացնում են այն։

Շրջակա միջավայրի նախարարությունում վստահ են՝ նախագծի ընդունման արդյունքում կնվազի մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալը, կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը։ Մինչ այդ, չեզոքարարների համատարած ապամոնտաժումը շարունակվում է․ մեր այցելած մասնագիտացված կենտրոնի գործունեության 5 տարվա ընթացքում կատալիզատորների ապամոնտաժման համար դիմել է շուրջ 2000 վարորդ, իսկ նորը տեղադրելու համար՝ ընդամենը 100-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան