Փարիզում կայացել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի հանդիպումը ֆրանսիացի խորհրդարանականների հետ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ապրիլի 5-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների և Սենատի անդամների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Կարոլ Բյուրո-Բոնարին, Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, ինչպես նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի  մի խումբ անդամների հետ։

Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսքում նշել է, որ Ֆրանսիայի հետ կապերի ընդլայնումն ու զարգացումը հիմնավոր տեղ ունի Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, իսկ ֆրանսիացի խորհրդարանականների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումները թե՛ Ստեփանակերտում, թե՛ Փարիզում հնարավորություն են ոչ միայն երկուստեք հետաքրքրող հարցերի քննարկման, այլև օրենսդրական ու խորհրդարանական փորձի փոխանակման տեսանկյունից: «Այս առումով մենք կարևորում ու բարձր ենք գնահատում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի գործունեությունը, որը մեզ համար յուրօրինակ պատուհան է դեպի Ֆրանսիա, իսկ Ֆրանսիայի միջոցով՝ նաև դեպի Եվրոպա»,- ընդգծել է Արցախի խորհրդարանի նախագահը։

Ֆրանսիայի խորհրդարանականները հարցեր են ուղղել ԱԺ նախագահին՝ կապված տարածաշրջանի իրավիճակի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ապակենտրոնացված համագործակցությունից սպասումների, ֆրանկաֆոնիայի զարգացման հնարավորությունների և այլ թեմաներով։

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդ Լևոն Ամիրջանյանը։

Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա շարունակվում է։