Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն Ադրբեջանի հետ իր կապեր ունեցող խմբին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ապստամբության կոչեր տարածելու և Ֆրանսիայի ներքին գործերին միջամտելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս մեղադրանքներն անվանել է անհիմն՝ Ֆրանսիային փոխադարձաբար մեղադրելով բախման հռետորաբանությունը շարունակելու մեջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բարրոն այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 13-ին Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից կազմակերպված վստահության ամրապնդման և ժողովրդավարության գլոբալ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։ Նա նշել է, որ արտաքին միջամտությունը և ապատեղեկատվությունը լուրջ սպառնալիք են դարձել ժողովրդավարական երկրների համար։ Պաշտոնյան պնդել է, որ 2027 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ աճել են երկիրը ապակայունացնելուն ուղղված գործողությունները։

«Ադրբեջանական խումբը Նումեայում կոնգրեսներ է կազմակերպում, կոչ է անում ապստամբության արտասահմանյան տարածքներում և տարածում է սադրիչ սահմանադրական նախագծեր»,- ասել է նա։

Ֆրանսիացի պաշտոնյան իր ելույթում չի անվանել խումբը և չի նշել, թե որ սահմանադրական նախագծերի մասին է խոսքը։ Բարրոն նաև մեղադրել է իսրայելական ընկերություններից մեկին՝ պաղեստինյան հարցի շուրջ արհեստական ​​հակամարտություն ստեղծելու համար կեղծ սոցիալական ցանցերի հաշիվներ բացելու, իսկ ամերիկացի գործարար Իլոն Մասկին՝ եվրոպացի առաջնորդների դեմ առցանց ճնշման արշավներ անցկացնելու մեջ։

Բարրոյի խոսքով՝ այս գործունեության ընդհանուր նպատակը ժողովրդավարական ինստիտուտների թուլացումն ու հասարակության մեջ հակամարտությունների սրումն է։

«Մենք չենք հանդուրժի որևէ արտաքին միջամտություն։ Սա ինքնիշխանության հարց է»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ժան-Նոել Բարրոյի «հերթական փորձը»՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլոբալ ֆորումում երեկ ունեցած ելույթի ընթացքում «Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի՝ այս հարցի վերաբերյալ մեկնաբանության մեջ նշվում է, որ Բարրոյի մեղադրանքները վկայում են, որ ֆրանսիական կողմը շարունակում է չհրաժարվել Ադրբեջանի հետ հարաբերություններում առճակատման հռետորաբանությունից։

«Ադրբեջանի միջամտության մասին մեղադրանքները Նոր Կալեդոնիայի և Ֆրանսիայի այլ անդրծովյան տարածքների ժողովուրդների՝ իրենց իրավունքների համար պայքարին առնչվող հարցում, լիովին անհիմն են։ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում տեղի ունեցող գործընթացները արտաքին միջամտության հետ կապելու փորձերը նպատակ ունեն երկրորդ պլան մղել այդ տարածքների բնակչության կամքն ու մտահոգությունները։ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին խոսող ֆրանսիացի պաշտոնյաներին ավելի նպատակահարմար կլիներ ուշադրություն դարձնել այդ սկզբունքների հետևողական կիրառմանը հենց Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Կոչ ենք անում ֆրանսիական կողմին՝ դադարեցնել Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելը և միջազգային հարաբերություններում պահպանել փոխադարձ հարգանքի, ինքնիշխան հավասարության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Ադրբեջանն ու Ֆրանսիան մի քանի տարի է՝ տարաձայնություններ ունեն Նոր Կալեդոնիայի շուրջ։ Բաքվի նախաձեռնող խումբը, որը կապված է Ադրբեջանի հետ, գործունեություն է ծավալում Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում անկախության շարժումներին աջակցող։

Նշենք, որ 2023 թվականի հուլիսին Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը  Ֆրանսիայի, ինչպես նաև Բելգիայի, Նիդերլանդների, Հնդկաստանի, հիմա էլ՝ Հայաստանի դեմ տարբեր միջոցառումներ է կազմակերպում։ Այն պաշտոնապես հանդես է գալիս որպես միջազգային հարթակ՝ ուղղված, իբր, ֆրանսիական գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ պայքարին, կազմակերպվող միջոցառումներին ներգրավելով ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչներին։Կազմակերպությունը նախաձեռնել է մեկ տասնյակից ավելի միջազգային համաժողովներ, որոնցից մի քանիսը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, ինչպես նաև Ստամբուլում, Բաքվում։ Ադրբեջանը նաև ֆինանսավորում է Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչներին։ Վերջին շրջանում խումբն իր թիրախում ներառել է նաև այլ երկրներ: Անցկացվել են քննարկումներ Նիդերլանդների անդրծովյան տարածքների վերաբերյալ, ինչպես նաև համաժողովներ՝ ուղղված Հնդկաստանում սիկխերի և այլ փոքրամասնությունների խնդիրներին:

Ֆրանսիայի խորհրդարանում Բաքվի նախաձեռնությունների խմբի գործունեությունը գնահատվել է որպես արտաքին միջամտություն։ 2025 թվականին պատրաստված խորհրդարանական զեկույցում Ադրբեջանն ու Բաքվի նախաձեռնությունների խումբը մեղադրվել են Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող գործընթացներին միջամտելու մեջ։ Ադրբեջանական կողմը, իր հերթին, հայտարարում է, որ աջակցում է անդրծովյան տարածքներում բնակվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և չի ընդունում Ֆրանսիայի մեղադրանքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի