NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ

Լուրեր

04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի ռազմական նավերին ծառայություններ մատուցող ընկերության դեմ իրականացվող անդրսահմանային հետաքննության շրջանակներում այսօր Նորվեգիայում ձերբակալվել է հինգ մարդ, իսկ Ռումինիայում և Գերմանիայում իրականացվել են խուզարկություններ։

Ընկերությունը կասկածվում է կաշառակերության և ավելի քան 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ։ Այս մասին հայտնել է Եվրոպական միության արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը (Eurojust)` ընկերության անունը չնշելով։

Ըստ Eurojust-ի՝ հետաքննության թիրախում է հայտնվել մի ընկերություն և նրա ենթակապալառուները, որոնք, ենթադրաբար, կեղծ հաշիվ-ապրանքագրեր են ներկայացրել ՆԱՏՕ-ի Աջակցության և գնումների գործակալությանը (NSPA): Խարդախությունը վերաբերել է Հյուսիս-Արևմտյան Եվրոպայի նավահանգիստներ այցելող NATO-ի ռազմական նավերին տրամադրված նավահանգստային ու ցամաքային սպասարկման ծառայություններին:

«Գնահատվում է, որ NATO-ի անդամ երկրների ընդհանուր վնասը գերազանցում է 1 միլիոն եվրոն, իսկ խարդախության հստակ չափը դեռևս հետաքննվում է», – նշված է Eurojust-ի հայտարարության մեջ:

Գործակալությունը հավելել է, որ ընկերությունը կասկածվում է նաև միջնորդի միջոցով օտարերկրյա պաշտոնատար անձանց կաշառելու մեջ՝ NSPA-ի հետ պայմանագրային հարաբերություններում նախապատվություն ստանալու նպատակով: Քանի որ քննությունը ընթացքի մեջ է, Eurojust-ն այլ մանրամասներ այս փուլում չի հաղորդում։

Ավելացնենք, որ հետաքննությունը մեկնարկել է 2025 թվականի ապրիլին, երբ NSPA-ն բացահայտել է կեղծ հաշիվ-ապրանքագրերը, իսկ նույն թվականի հուլիսին ձևավորվել է միջազգային համատեղ քննչական խումբը։

Կարինե Ասատրյան