Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
Հասարակություն
14.10.2026 | 22:28
Հրազդանի համայնքային ոստիկանները Մեղրաձոր գյուղի 63-ամյա բնակչի տանը հայտնաբերել են կանեփանման զանգվածով լցված 105 փաթեթ՝ շուրջ 3 կգ ընդհանուր քաշով, ինչպես նաև զենք և զինամթերք։
Ոստիկանության փոխանցմամբ՝ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչը կանեփ է աճեցնում, չորացնում տան տանիքում և օգտագործում թմրանյութ։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում, բացի կանեփանման զանգվածով փաթեթներից, հայտնաբերվել են նաև երկու ինքնաշեն ատրճանակ, ականանետի արկ, ինքնաձիգի երկու պահեստատուփ և փամփուշտներ։
Նախաքննությունը շարունակվում է։

