ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
COP17-ի շրջանակում ՀՀ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Եգիպտոսի տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադի հետ։ Կողմերը քննարկել են թափոնների կառավարման, կենսաբազմազանության պահպանության և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ոլորտներում համագործակցության հեռանկարները։
«Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Ամալ Աֆիֆին։
Եգիպտացի գործընկերոջ հետ նախարարը քննարկել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով մասնավորապես թափոնների կառավարման, արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի, կենսաբազմազանության պահպանության և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ուղղություններով իրականացվող աշխատանքներին։
Գործընկերները հետաքրքրություն են հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման փորձի նկատմամբ՝ ցանկություն հայտնելով այցելել այդ տարածքներ և տեղում ծանոթանալ իրականացվող բնապահպանական ծրագրերին։
Անդրադարձել են նաև COP17-ի օրակարգային հարցերին։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Եգիպտոսի ակտիվ ներգրավվածությունը միջազգային բնապահպանական գործընթացներում՝ ընդգծելով կառուցողական երկխոսության և համագործակցության նշանակությունը COP17-ի շրջանակում գործնական արդյունքներ ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

