Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը

Լուրեր

14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ «պետական ​​տեղեկատվական ենթակառուցվածքների» դեմ «ինտենսիվ կիբերհարձակումներ» են իրականացվել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իրանամետ հաքերային խմբավորում, մինչդեռ Ադրբեջանը մեղադրել է «օտարերկրյա հաքերային խմբավորմանը»։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։

Ադրբեջանի Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը հայտնել է, որ հարձակումներն արձանագրվել են «2026 թվականի հոկտեմբերի 13-ին՝ մոտավորապես ժամը 22:00-ից սկսած»։ Նշվում է, որ հարձակումը կատարվել է օտարերկրյա հաքերային խմբի կողմից՝ թիրախավորելով Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքի ավելի քան 100 պետական դոմեն։

Ադրբեջանը չի հստակեցրել, թե որ երկիրն է պատասխանատու համարում հարձակման համար։ Սակայն Իրանի օգտին գործող «313 Team» հաքերային խումբը, որը, ենթադրաբար, գործում է Իրաքից, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

Տելեգրամում տարածած հայտարարության մեջ խումբը նշել է, որ «իրականացրել է լայնածավալ և բարդ կիբերհարձակում՝ թիրախավորելով Ադրբեջանի կառավարական թվային ենթակառուցվածքին պատկանող 47 առանցքային IP-տիրույթներ»։ Որպես դրդապատճառ՝ խումբը մատնանշել է դպրոցներում հիջաբ կրելու վերաբերյալ Ադրբեջանի սահմանած արգելքը և հայտնել, որ հարձակումը կտևի 24 ժամ։

«Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել Ադրբեջանի կառավարության դեմ՝ կապված դպրոցներում և բուհերում ուսանողուհիների կողմից հիջաբ կրելու արգելքի հետ։ Հաշվի առնելով Ադրբեջանում շիա համայնքի զգալի թվաքանակը՝ մենք վճռական գործողություններ կձեռնարկենք պետության դեմ. մենք ամբողջությամբ կոչնչացնենք դրա կառավարական թվային ենթակառուցվածքը»,- ասվում է հայտարարությունում։

«313 Team»-ը նշել է, որ կիբերհարձակման հզորությունը գերազանցել է «վայրկյանում 2,5 տերաբիթը» և «հանգեցրել ադրբեջանական կառավարական բոլոր կայքերի, այդ թվում՝ պետական ​​պաշտոնական պորտալի, ինչպես նաև Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների կայքերի լիակատար կաթվածահարմանը»։ Նրանց պնդմամբ՝ 1825 կառավարական կայք դադարել է գործել։ Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, որ տուժել է 100 դոմեն։

Թեև ադրբեջանական գործակալությունը հայտարարել է, որ «կիբերհարձակման հետևանքները սահմանափակ են եղել, և ապահովվել է կայքերի անխափան աշխատանքը», OC Media-ի լրագրողները նյութը պատրաստելու պահին չեն կարողացել մուտք գործել Ադրբեջանի կառավարության բազմաթիվ կայքեր։ Դրանց թվում են եղել Պաշտպանության նախարարության, Գիտության և կրթության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Առողջապահության նախարարության կայքերը։ Այլ կայքեր, օրինակ՝ Պետական անվտանգության ծառայության կայքը, կարծես աշխատել են, սակայն ավելի դանդաղ։

Կիբերհարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 12-ին Ադրբեջանում արգելափակվել էին մի շարք սոցիալական ցանցեր, այդ թվում՝ Instagram-ը և TikTok-ը։ Երկրում աճում են բողոքի ցույցերը՝ կապված հանրակրթական դպրոցներում աշակերտների և ուսուցիչների կողմից հիջաբ կրելու արգելքի հետ։ Այսօր առավոտվա դրությամբ՝ սոցիալական ցանցերի արգելափակումը, ըստ երևույթին, վերացվել է․ Բաքվում սոցցանցերի օգտատերերը հայտնում են, որ այլևս VPN օգտագործելու անհրաժեշտություն չունեն։

Այս կիբերհարձակումը տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման ֆոնին՝ այն բանից հետո, երբ Բաքուն դպրոցներում աշակերտների և ուսուցիչների համար հիջաբ կրելու արգելք է սահմանել։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները պատմականորեն աչքի են ընկնում լուրջ տարաձայնություններով։ Սակայն Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանի ամբողջ բնակչությունը։ Այդ պատճառով Թեհրանը մշտապես զգուշավոր քաղաքականություն է վարել՝ հաշվի առնելով, որ սխալ քայլերը կարող են օտարել երկրի ամենամեծ էթնիկ փոքրամասնությանը։ Բաքուն, իր հերթին, ուշադիր հետևել է Թեհրանի՝ ադրբեջանցիների նկատմամբ վարած քաղաքականությանը, հատկապես՝ երկու երկրների միջև քաղաքական լարվածության ժամանակաշրջաններում։

Սակայն հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ընթացքում հարաբերությունները, կարծես, կտրուկ վատթարացել են։ Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են իրանական լրատվամիջոցներին և գործիչներին՝ իրավիճակը սրելու մեջ։ Չորեքշաբթի Ադրբեջանի Մեդիայի խորհուրդը հայտարարել է, որ Իրանի Saher հեռուստաալիքը միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում բողոքի ցույցերի վերաբերյալ։ Ըստ խորհրդի՝ պետական հեռուստաալիքը Թուրքիայում տեղի ունեցած միջոցառման կադրերը ներկայացրել է որպես «Ադրբեջանում հիջաբ կրող անձանց աջակցությամբ կազմակերպված բողոքի ցույց»։ Խորհուրդը նաև պնդել է, որ մի շարք օտարերկրյա պետությունների «հասարակական, քաղաքական գործիչները և նույնիսկ պաշտոնյաներն» «ակտիվորեն մասնակցում են Ադրբեջանի դեմ ուղղված տեղեկատվական արշավներին»։ Խորհուրդը, մասնավորապես, նշել է, որ Իրանից և Թուրքիայից  հարձակումներն «ուժեղացել են»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի