Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, անկլավների/էքսկլավների հնարավոր փոխանակմանը, այդ հարցով հանրաքվե անցկացնելու հավանականությանը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին:

Խոսելով սահմանազատման գործընթացի սկզբունքների մասին՝ պատգամավորը վերահաստատել է իշխանության դիրքորոշումը. «Մեր դիրքորոշումը այն է, որ մեր տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն չափի՝ սանտիմետրի, միլիմետրի ճշգրտությամբ պետք է պահպանվի, բայց կարող են լինել տեղեր, որտեղ կենսական անհրաժեշտության ենթակառուցվածքների բերումով կարող են որոշակի տեղաշարժեր լինել»։

Անդրադառնալով անկլավների և էքսկլավների խնդրին՝ Ղազարյանը նշել է, որ միշտ առկա է եղել մի քանի տեսական տարբերակ, սակայն ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնված փոխանակման տարբերակն ամենաընդունելին է. «Մի տարբերակ է եղել միշտ տեսական. մեկը, որ ամեն մեկի տարածքը ինչպես եղել է սովետական միության ժամանակ, այնպես էլ կպահպանվի… մյուսը, որ մենք կկատարենք փոխանակում՝ համապատասխան մակերեսներով… Վարչապետի հայտարարության մեջ երրորդ տարբերակն է նշվում… և ես կասեի՝ մեր դիրքորոշումն այն է, որ դա ամենաարդյունավետ, ամենախաղաղ, հանգիստ, առանց ռիսկերի տարբերակն է»։

Այսօր վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ։ Պնդել է, թե խաղաղության այս տեսլականի իրագործելիության տպավորություն է ստացել Թուրքմենստանում Ալիևի հետ շփումներից․ «Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»։ 

Հարցին, թե արդյոք տարածքների փոխանակումը ենթադրում է սահմանադրական հանրաքվեի անցկացում, իշխանական պատգամավորը նշել է, որ իրավական երկու մեկնաբանություններ կան, սակայն անհրաժեշտության դեպքում իշխանությունը կգնա այդ քայլին. «Ես վստահ չեմ, որ հիմա ճիշտ պնդում եմ անում դրա համար, ասում եմ, որ երկու տարբերակն էլ կա և կա հավանականություն, որ կարիքը կարող է լինել հանրաքվեի, և որպեսզի ժողովուրդը նույնպես համաձայնի այդ տարբերակին։ Ու քաղաքական ղեկավարությունները միմյանց հետ փոխադարձ համաձայնությամբ ձեռք են բերել, և եթե այդպիսի կարիք լինի, իհարկե, դա կանցնի [հանրաքվեով]»։

Խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության մասին՝ Թագուհի Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության որոշումները կայացնում է բացառապես ժողովուրդը. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշում՝ կունենա թշնամիներ, թե չի ունենա թշնամիներ, Հայաստանի Հանրապետությունը որոշել է, որ չի ուզում լինել Ռուսաստանի թշնամին… Մենք ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենալ բոլոր գործընկերների հետ»։

Եթերի ավարտին պատգամավորն անդրադարձել է նաև նախկինում իր կողմից հնչեցրած և հանրային հնչեղություն ստացած արտահայտությանը, երբ ընդդիմադիր դաշինքին անվանել էր «տրանսգենդեր կուսակցություն»: Նա հրապարակավ զղջացել է իր խոսքերի համար. «Մարդը, այսինքն՝ ես, ասում եմ. ես սխալ եմ եղել, սխալ եմ արել, ներողություն եմ խնդրում և խնդրում եմ բոլոր նորմալ մարդկանց չկրկնել այդ վարքագիծը, որովհետև դա վատ վարքագիծ է եղել»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան