13,5 մլրդ դրամ վարկ` Արցախին. ՀՀ կառավարության որոշումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշումը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ սրանով կարգավորվում է նոյեմբեր ամսվա համար Արցախի Հանրապետությանը գումար հատկացնելու հարցը։

«Գումարը կազմում է 13 մլրդ 575 մլն դրամ։ Սա թվով հինգերորդ նման եղանակով ամեն ամիս կայացվող որոշումն է։ Մենք հուլիս ամիսը ներառյալ հանրագումարով հատկացրել ենք 65 մլրդ դրամ։ Դրանից հետո արդեն ամսական հատկացումների միջոցով, այս գումարը ներառյալ, մենք հատկացրած կլինենք ևս 57 մլրդ դրամ։

Ուզում եմ նշել այն ուղղությունները, որոնք նախատեսված են նոյեմբեր ամսվա հատկացման շրջանակներում իրականացնելու համար։ Դրանից 3,2 մլրդ դրամը լինելու են աշխատավարձեր, 1,2 մլրդ-ը՝ կենսաթոշակներ, երախաների նպատասները՝ մոտ 350 մլն դրամ, համայնքներին տրվող դոտացիաներ՝ 345 մլն դրամ։ 1 մլրդ 346 մլն դրամ հատկացվելու է բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների հատուցման համար։ Կարևոր առանձնահատկություն՝ այս գումարը բաղկացած է երկու մասից՝ մի մասը միջպետական վարկի շրջանակներում է տրվում՝ մոտ 12 մլրդ դրամը։ Եվ 1,3 մլրդ դրամը դա անհատույց տրվող միջոցներն են։

Մինչև օգոստոս ամիսը ներառյալ մենք հատկացնում էինք սոցիալական ուղղության կենսական անհրաժեշտ միջոցներ, արդեն սկսած սեպտեմբեր ամսից ավելացրել ենք նաև տնտեսական և կապիտալ ծրագրերին աջակցելու ուղղությունները։ Եվ սեպտեմբեր, հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսների հանրագումարով արդեն կապիտալ նշանակության ծրագրերի մասով, որոնք առավելապես բնակարանային բարելավման հետ կապված ծրագրեր են, 6,4 մլրդ դրամ է հատկացումը կազմում»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: