Ալիևը հայտարարում է՝ «որտեղ ուզենք կկանգնենք». սա պետք է դառնա միջազգային քննարկման առարկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական ու արտաքին քաղաքականության քննարկման կարևոր առարկաներից մեկը պետք է լինի: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պիտի ասեմ, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ ու կարծում եմ, որ այս թեման այլևս պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում:

Ադրբեջանը պատերազմից հետո, լինելով էյֆորիայի մեջ, փորձ է անում կիրառել «պատերազմում հաղթողի» իրավունքը:

Մենք շատ համբերատար փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի, բայց, ի վերջո, կարծում եմ, որ միջազգային հանրության անդամը պետք է որոշակի չափեր ունենա ու միջազգային հանրությունը պետք է չափերին հետևի, հակառակ դեքպում, միջազգային հարաբերությունների քայքայման գործընթաց է տեղի ունենում»,- նշեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում: «Ի՞նչ է նշանակում «Զանգեզուրի միջանց», «Արևելյան Զանգեզուր», այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում ու ի՞նչ է դա նշանակում: Մենք նախկինում հայտարարել ենք ու հիմա էլ հայտարարում ենք, որ միջանցքային տրամաբանության հարց չենք քննարկել, չենք քննարկում ու չենք քննարկելու, ինչը չի նշանակում, որ որևէ կերպ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիների բացման օրակագրից, ես չեմ կարող թաքցնել ու ուղիղ պիտի ասեմ՝ գուցե Հայաստանն է ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն»:

«Ալիևը հայտարարում է՝ «որտեղ ուզենք կկանգնենք». սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: