ՌԴ-ն մեր թշնամուն զինել է մասսայական ոչնչացման զենքերով․ նոր դաշնակիցներ պիտի ձեռք բերենք՝ ՀԱՊԿ-ը լքելով․ Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ

-Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ընդունում է ՌԴ-ի կողմից նոյեմբերի 17-ին Ադրբեջանին և Հայաստանին արված առաջարկները՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ: Նա նշել է, որ ՌԴ-ի կողմից երեք առաջարկ է արվել, երեքն էլ Հայաստանի համար ընդունելի են: Եթե դիտարկենք վերջին օրերին սահմանին ստեղծված իրադրությունը, ինչ է ստացվում՝ խաղաղության գինը ռուսական առաջարկների ընդունո՞ւմն էր:

-Ասացիք այն, ինչ պատրաստվում էի ասել: Առհասարակ, անընդունելի է այս ձևով գնալ սահմանազատման կամ սահմանագծման: Առավել ևս ինձ համար կասկածելի են այն գործողությունները, այն սցենարները, որ կրկնվում են, միգուցե մի քիչ կրեատիվություն մտցնեն, նոր մտքեր ունենան, թե ինչպես կարելի է կազմակերպել այդ ամեն ինչը: Ես վստահ էի, որ դա կազմակերպվում է Ռուսաստանի կողմից, կազմակերպչական դիրիժորի փայտիկները Ռուսաստանի ձեռքում են: Տեղի ունեցավ հարձակում, սպասում էինք, թե ինչն է լինելու դրա գինը, ինչի դիմաց կանգնեցվեց հարձակումը:

-Այսինքն՝ Հայաստանն այսքան ժամանակ դիմադրում էր ռուսական առաջարկներին, և ադրբեջանական զենքո՞վ պարտադրվեց:

-Կարծում եմ՝ որոշակի դիմադրություն կար: Ամեն դեպքում ես իմ տեսակետը ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանը չպետք է գնա սահմանազատման և սահմանագծման հենց հիմա ու այս ձևաչափերով։ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով Հայաստանը չպետք է գնա դրան, Հայաստանը նախևառաջ պետք է խնդիրները կարգավորի Ադրբեջանի հետ: Առաջին հերթին Ադրբեջանը պետք է դադարեցնի հակահայկական, հայատյաց քաղաքականությունը: Ագրեսիայի սպառնալիքի տակ Հայաստանը գնում է սահմանազատման ու սահմանագծման: Բայց նաև այդ սահմանագծումը, առանց սահմանազատման, տեղի է ունենում այս օրերին, այսինքն՝ Ադրբեջանը փորձում է քայլ առ քայլ մոտենալ իր համար ցանկալի քարտեզներին… Ես դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և մյուս պաշտոնյաների այն հայտարարությունները, որ ադրբեջանցիներն իրենց տարածքում են անցակետեր դրել: Ո՞վ է թույլ տվել նման հայտարարություններ անել, եղե՞լ է սահմանազատում-սահմանագծում, քարտեզները ճշգրտվա՞ծ են, ո՞ր թվականի քարտեզներով են արվել: Ինչո՞ւ եք այնպիսի հայտարարություններ անում, որ հետո պետք է ազգովի կանգնենք խնդրի առաջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան