Ուրիշ հարց տվեք. ԱԻ նախարարը` Սյունիքի գյուղերի ճանապարհների խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
Բոլորը

Շուռնուխում արդեն մեկ տարի է Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղակայել է տաքացման կետ: Գորիս – Կապան, Կապան – Ճակատեն ավտոճանապարհների հատվածում առաջիկում ևս երկու տաքացման կետ կտեղադրի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։

«Երեկ Տաթև – Կապան այլընտրանքային ճանապարհի Աղավնոյի հատվածում էլ տաքացման կետ ենք տեղադրել: Տաքացման կետեր ենք նախատեսել տեղադրել Վերին Խոտանան գյուղի հատվածում և Տաթևից Կապան գնացող մայրուղու հատվածում։ Այդ տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության միջոցներ»,- նշեց նախարարը։

Բացի դրանից, ըստ Փիլոյանի, առաջիկա երկու օրվա ընթացքում ամենագնացներ կտեղափոխեն այդ հատված, որոնց միջոցով կկարողանա խցանումների ժամանակ մարդկանց օգնել` առաջին օգնություն ցուցաբերել, տաքացման կետ տեղափոխել։

Հարցին, թե որպես քաղաքական թիմի անդամ, իր համար պա՛րզ է, թե ինչու որոշվեց ճանապարհի այդ հատվածները հանձնել թշնամուն, նախարարը չպատասխանեց՝ հորդորելով այլ հարց տալ. «Ուրիշ հարց տվեք»:

Մանրամասները՝ տեսանյութում: