Արցախից տեղահանված 91 հազար քաղաքացիների 80%-ը վերադարձել է Արցախ․ Նարեկ Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 13:28
ՌԴ-ն հայտարարել է, թե ԵՄ-ն Հայաստանից «դուրս է մղում Ռուս ուղղափառ եկեղեցուն»
03.06.2026 | 13:24
IFAB-ը հաստատել է ֆուտբոլում նոր կանոնները
03.06.2026 | 13:14
Հայտնի է, որ չվերթով է մոտ 1 մլն եվրո ՀՀ ներմուծելու փորձ արվել
03.06.2026 | 13:03
Խերսոնում ռուսական հարձակումների հետևանքով զոհ և վիրավորներ կան
03.06.2026 | 12:52
Էդուարդ Սպերցյանն ընդունել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը Սաուդյան Արաբիայից․ աղբյուր
03.06.2026 | 12:43
ՌԴ սահմանափակումների ֆոնին՝  Բրյուսելը մտադիր է առևտրային արտոնություններ տալ Հայաստանին․ սպասվում է Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց
03.06.2026 | 12:34
Ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 մլրդ-ի հասնող շրջանառություն ունի տնտեսության մեջ․ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 12:22
Բաքվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմայով միջազգային համաժողով է կազմակերպվել
03.06.2026 | 12:14
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում
03.06.2026 | 12:10
Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց // Ռուբիոն ՀՀ-ի հետ հարաբերություններից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 12:04
Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի
03.06.2026 | 12:02
Իրանը հարվածել է Քուվեյթին ու Բահրեյնին․ ԱՄՆ-ն, իր հերթին, թիրախավորել է իրանական Քեշմ կղզին
03.06.2026 | 11:53
Էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերության հարկային գործով պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է
03.06.2026 | 11:42
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Պետերբուրգի վրա տնտեսական ֆորումի բացման օրը․ նավթային տերմինալը հրդեհվել է
03.06.2026 | 11:22
Շինհրապարակում աշխատող 34-ամյա տղամարդը 4-րդ հարկից ընկել և մահացել է
Բոլորը

Հետպատերազմական շրջանում Արցախի կառավարությանն ու արցախահայության աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն իրականացրել է 20-ից ավելի միջոցառում՝ մեղմելու սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց համար տրամադրվել է շուրջ 156 միլիարդ դրամ: ԱԺ նիստի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Իրականացվող աջակցության միջոցառումների շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից կոմունալ ծախսերը ֆինանսավորելու համար 2020 և 2021 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է 9.8 միլիարդ դրամ:

Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների և նպաստառուների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, կապիտալ շինարարության և առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2020 և 2021 թվականների պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44.7 միլիարդ դրամ բյուջետային վարկ»,- ասաց նախարարը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ իրականացվում է նաև տեղահանված բնակչությանը բնակարանով ապահովելու ծրագիր:

«Ըստ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության տրամարդված տվյալների՝ Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի 91 հազար մարդ, բայց հիմա պետք է նաև շեշտադրել, որ մեծամասնությունը՝ ավելի քան 80 տոկոս, վերադարձել է Արցախ, և ՀՀ-ում դեռ շարունակում է մնալ արցախահայություն, և նրանց վերաբերող խնդիրները շարունակում են մնալ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշեց Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: