Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է 2017թ. գործունեության, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2018թ․ մարտի 31-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հրապարակել է 2017թ. գործունեության, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից։ 

Փաստաթղթում ներկայացվել են տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդհանուր վիճակի, առանձին ոլորտներում մարդու իրավունքների խախտումների, արձանագրված խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված մարդու իրավունքների երաշխավորման մակարդակի բարձրացմանը:

2017թ․-ին Պաշտպանի աշխատակազմը 150 անձանցից ստացել է 119 դիմում, որից 55-ը՝ գրավոր, 64-ը՝ բանավոր: Դիմումների և դիմումատուների քանակական տարբերությունը պայմանավորված է կոլեկտիվ դիմումներ ստանալու փաստով:

2017թ․ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը շարունակել է ուղղված լինել Արցախում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորմանը, կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացմանը, հանրության շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Արցախի քաղաքացիական հասարակության կառույցների, ԱՀ հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և միջազգային գործընկերների հետ համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը:

Հաղորդմամբ Պաշտպանը իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել ԱՀ օրենսդրության մեջ և իրավակիրառական պրակտիկայում առկա որոշակի խնդիրների վրա (արդար դատաքննության իրավունքի, սեփականության իրավունքի, անձնական ազատության իրավունքի և այլ ոլորտներում)՝ հանդես գալով համապատասխան առաջարկություններով մատնանշված խնդիրների կարգավորման վերաբերյալ, ի թիվս այլոց, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունը։

Պաշտպանի հաստատությունը պատրաստակամություն է հայտնում արձանագրված և ցանկացած այլ ընդհանրական խնդիրների լուծման նպատակով ակտիվորեն գործակցել ինչպես ԱՀ պետական իրավասու մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:

2017թ․ ընթացքում Պաշտպանը շարունակել է ակտիվ համագործակցությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի մի շարք կառույցների, միջազգային գործընկերների հետ: Այդ տեսանկյունից, հատկանշական են Պաշտպանի միջազգային այցերը և հանդիպումները ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունգարիայում և Ռումինիայում, որոնց ընթացքում Ռ.Մելիքյանը գործուն քայլեր է կատարել միջազգային կապերի ձևավորման և առկա կապերի ամրապնդման, Արցախի քաղաքացիների իրավունքներին առնչվող հիմնախնդիրների բարձրաձայնման և 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից իրագործված վայրագությունների վերաբերյալ ԱՀ ՄԻՊ զեկույցների հանրայնացման ու միջազգայնացման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. տարեկան հաղորդմանն ամբողջությամբ՝ այստեղ: