Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը
Քաղաքականություն
09.11.2021 | 20:17Մեծ Բրիտանիայի խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Միացյալ Թագավորության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
«Բարձր եմ գնահատում APPG Հայաստանի հարցերով նախագահ Թիմ Լաֆթոնի ջանքերով ներկայացված օրինագիծը և հուսով եմ նրա ու մյուս պատգամավորի հետ սերտ աշխատանքով հասնել վերջնական ճանաչման»,- գրել է ՀՀ դեսպանը։
Էմմա Չոբանյան