Իմ տունը աչքիս առաջ է պայթել․ Շուշիից տեղահանված բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Արցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանք պահանջում են փախստականի կարգավիճակ տալ իրենց և անդրադառալ սոցիալական խնդիրների լուծման հարցին։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ընդունելի չէ ժողովրդի համար։ Լրագրողների հետ զրույցում նշեց շուշեցի Աշոտ Հարությունյանը։

Աշոտ Հարությունյանը նշում է, որ եթե անգամ առաջնորդվեն նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով, ապա այնտեղ նշված է փախստականների վերադարձ։

«Եթե մեր հայրենի կառավարությունը մեզ չի ընդունում որպես փախստական, ապա մեր վերադարձն ինչպե՞ս է լինելու։ Մեզ ոչ մի կարագավիճակ չեն տվել, ինչը գալիս է դեռևս 1988-ի սխալ քաղաքականությունից։ Ադրբեջանն իր 350 հազար փախստականներին աշխարհին ներկայացրեց որպես 1 մլն փախստական, որոնք Ադրբեջանի տարածքից դուրս չէին եկել, բայց իրենք աշխարհին համոզեցին՝ փախստական են»,-ասաց Աշոտ Հարությունյանը։

Շուշեցին նկատեց՝ պարտությունից հետո ինչպե՞ս կարող են վստահել այս մարդկանց, որ նորից իրենք տանեն այս «նավը»։ Աշոտ Հարությունյանի կարծիքով՝ այս կառավարությունը 180 աստիճանով պետք է փոխվի և սկսի ներկայացնել ազգային շահերը։

«Պետք է հետևել թշնամի երկրի գործողություններին, որոնք արդյունքի են հասել։ Նրանք հիմնադրել են փախստականների ավաններ, միջազգային դիտորդներ են բերել։ Մենք էլ պետք է նույնը անենք։ Երբ ասում եմ Երևանի շուրջը փախստականների ավանի հիմնադրում, հենց այնպես չեմ ասում։ Դա մտածված, ծրագրային պետք է իրականացվի։ Եթե միջազգային հանրությանը չկարողանաս համոզել, որ ունես փախստականներ, ինչպե՞ս ես քո հարցերը լուծելու։ Ցանկացած միջազգային կառույցի, որ մոտենում և դիմում ենք հանձնում, ասում՝ ձեր կառավարությունը ձեզ ճանաչո՞ւմ է որպես փախստական։ Սա է կարևորը»,-նշեց Հարությունյանը։

Հարցին, թե ինչ է թողել Շուշիում, Հարությունյանը պատասխանեց. «Ամեն ինչ: Իմ տունը իմ աչքի առաջ է պայթել հոկտեմբերի 29-ին: Դա պատմելու բան չէ: Ես Շուշիում մնացել եմ մինչև նոյեմբերի 6-ը, երբ որ խաղաղ բնակչությունն արդեն սկսեց լքել քաղաքը»:

Մանրամասները՝ տեսանյութում: