Ձեր հալը հալ չի՝ խաղաղության ծրագիր իրականացնելու համար. Քոչարյանը՝ իշխանությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Պատերազմի վերաբերյալ ուզում եմ շեշտել մի քանի անհերքելի, անժխտելի փաստ. փաստ առաջին՝ այս իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար: Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության  դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ:

Փաստ երկրորդ. այս իշխանությունն արեց ամեն ինչ այս պատերազմում պարտվելու համար: Գիտակցաբար, թե ոչ, այլևս կարևոր չէ, իր սխալ քայլերով հիմարություններով: Պարտությունը սկսվել է ավելի շուտ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում: Իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, այլ պետք էր իրենց հավատարիմ բանակ: Երբեք ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ:

Փաստ երրորդ. ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ: Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել: Ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետությանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեք այսպիսի բան չի եղել: Բա մեկը չկա՞ր, զանգեիր ասեիր՝ մի դատապարտող մի բան ասա պատերազմ սկսողին: Էս ի՞նչ վիճակում եք հայտնվել, ինչ մեկուսացման վիճակում եք: Հիմա այդ մարդիկ խաղաղության դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում: Ձեր հալը հալ չի նման ծրագրեր իրականացնելու համար»,- հայտարարեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ամենից անհասկանալին այն էր, երբ Հայաստանը դատապարտվեց Գյանջային հարված հասցնելու համար:

«Փաստ 4-րդ. պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տվյալներով՝ նաև հոկտեմբերի 7-ին: Այդ հնարավորությունը մերժվեց հանցավոր բացատրությամբ: Ուրեմն  բոլոր այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքը այս իշխանության խղճի վրա է: Կարող եմ շատ այլ փաստեր բերել, բայց այսքանը բավարար է: Այս փաստերն ամրացված են պաշտոնյաների խոստովանական ելույթներով, հայտարարություններով: Իրենք պատասխան են տալու այս ամեն ինչի համար»,- ընդգծեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: