40 օր Արցախում եմ եղել, չեմ լսել, որ որևէ մեկն ասի՝ հողերը ծախած են, մի կռվեք. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 11:36
Ադրբեջանից Հայաստան ուղարկվող բենզինի առաջին խմբաքանակն Աղստաֆայից ուղղվել է Վրաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 11:30
12-րդ դարի փայտե քանդակը կգնվի  Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան
19.12.2025 | 11:18
ԱՄՆ-ն դադարեցրել է Գրին քարտի խաղարկության ծրագիրը Ռոդ Այլենդի Բրաունի համալսարանում կրակոցներից հետո
19.12.2025 | 11:12
Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթները
19.12.2025 | 11:00
Բարդ ճանապարհ՝ A-ից B կետ․ Եվրոպայի հաջող փորձն ու Հայաստանի հնարավորությունը
19.12.2025 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
19.12.2025 | 10:36
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ
19.12.2025 | 10:21
Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայի ամբողջական այրումը
19.12.2025 | 10:06
«Ինտերից» մեկնաբանել են Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված լինելու մասին լուրերը
19.12.2025 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
Բոլորը

Մեկ տարի անց չկան բացահայտումներ. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պետք է բացահահայտվեն մարդիկ, ովքեր երկիրը տարել են պարտության, կամ գուցե ցույց են տվել դավաճանական կեցվածք։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատերազի դրվագները քննող քննիչ հանձնաժողով չի ստեղծվել, քանի որ ընդդիմադիր պատգամավորներից շատերը գաղտնիության հետ առնչվող փաստաթղթեր չեն ներկայացրել, Օհանյանը նշեց, որ առաջինն ինքն է հայտ լրացրել։

«Գաղտնիության թույլտվության փաստաթղթեր մեր խմբակցության շատ պատգամավորներ առաջինն են լրացրել և ուղարկել։ Ընդ որում, առաջինը ես եմ ուղարկել, բայց մինչև հիմա, ծիծաղել է, որ գոնե ինձ անվտանգության և գաղտնիության թույլտվությունը չի տրվել»։
Օհանյանը հայտարարեց, որ Պաշտպանության քննիչ հանձնաժողովը պետք է գործի և իշխանությունն է ձգձգում հանձնաժողովի տեղակալի ընտրության հարցը։

«Չգիտեմ ինչ վախ կա, որովհետև նույն հանձնաժողովը պետք է գնահատական տա ԱԺ 7-րդ գումարման հանձնաժողովի գործունեությանը և պետական կառավարման համակարգին։ Փաշինյանի հարցազրույցից նկատեցի, որ փորձում է մեղքերն ուղղել բոլորի ուղղությամբ, բայց ոչ իրենց՝ մեղքերի մեծագույն բաժինը ուզում է ուղղել բանակի ուղղությամբ, այն ինչ այս իշխանություններն են տարբեր գործողություններով հաղթանակած բանակը դարձրել պարտված։ Եթե բանակն է մեղավոր, ապա ինչու մարտական գործողությունների տարբեր հատվածներում իրենց առջև դրված խնդիրները լիարժեք են իրականացրել»։
Օհանյանը հավելեց՝ իշխանությունը ձախողել է բանակաշինությունը. «Կրճատվել են հաղթանակած բանակի մարտական ստորաբաժանումները, բանակը քաղաքականացրել են, արագ կադրային փոփոխությունները բացասական ազդեցություն է ունեցել»։

«Բանակը երբևիցե փակ չի եղել, միայն այն դեպքում, երբ գաղտնիություն է պարունակել՝ մարտական կիրառման պլաններ, գաղտնի գործողություններ։ Իրենք  բանակի մոբիլիզացիոն ամբողջ պլանը պատերազմի ժամանակ վերածեցին ջոկատային գործողությունների։ Գոյություն ուներ պլան»,- նշեց Օհանյանը:

Նա նաև ընդգծեց, որ 40 օր Արցախում է եղել, չի լսել, որ որևէ մեկն ասի՝ հողերը ծախած են, մի կռվեք:

Մանրամասները՝ տեսանյութում: