Կառավարությունը 532 մլն դրամ հատկացրեց մարզերի սուբվենցիոն ծրագրերին

Լուրեր

22.04.2026 | 16:07
Մինչ այս պահը 3 կուսակցություն է ընտրություններին մասնակցելու փաստաթուղթ ներկայացրել. ԿԸՀ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 16:00
ՀՀ դպրոցականները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
22.04.2026 | 15:51
ՆԱՏՕ-ն պատրաստ է անվտանգության ու պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության
22.04.2026 | 15:49
«Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ է ներկայացնում գրանցման փաստաթղթերը. ՈՒՂԻՂ
22.04.2026 | 15:43
Արբանյակային պատկերները փաստում են, որ Ստեփանակերտի հայկական եկեղեցիներն Ադրբեջանը քանդում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 15:37
5 հոգի հոսպիտալացվել է. Բյուրեղավանում հորդորում են ջուրը խմել եռացրած վիճակում
22.04.2026 | 15:28
Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսեր, 864 հազար դոլար և այլ միջոցներ
22.04.2026 | 15:19
Սերգեյ Ռեբրովը հեռացել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
22.04.2026 | 15:10
Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի պետականացման մասին // Ստամբուլում արգելել են Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումը․ ԼՈՒՐԵՐ
22.04.2026 | 15:03
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է GMF-ի կողմից կազմակերպված կլոր սեղան քննարկմանը
22.04.2026 | 14:53
Երկաթուղու կոնցեսիայի փոխանցման մասին Երևանի հայտարարությունները տարօրինակ են. ՌԴ ԱԽ
22.04.2026 | 14:45
Հորմուզի նեղուցում երկրորդ նավն է հարձակման ենթարկվել
22.04.2026 | 14:37
«Ինտերի» ու «Միլանի» ֆուտբոլիստներն անցնում են մարմնավաճառության հետ կապված աղմկահարույց գործով
22.04.2026 | 14:29
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք
22.04.2026 | 14:20
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել
Բոլորը

Կառավարությունը 2021 թվականի բյուջեից որոշեց գումար հատկացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով:

«Ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 6 միլիոն դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորումը 532 միլիոն դրամ է: Ծրագրերից 5-ը 2020 թվականին հաստատված ծրագրեր են, 22-ը՝ 2021 թվականին: Այսպիսով կարիք է առաջացել ՀՀ պետական բյուջեից մարզպետարաններին հատկացնել 532 միլիոն դրամ՝ համապատասխան շինարարական ընկերություններին ֆինանսավորելու համար»,- կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 27.9 մլն դրամ, Արարատի մարզպետարանին՝ 34 մլն, Արմավիրի մարզպետարանին՝ 25մլն, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 112 մլն դրամ, Լոռու մարզպետարանին՝ 102 մլն դրամ, Կոտայքին՝ 28 մլն դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 30 մլն դրամ, Վայոց ձորին՝ 38 մլն և Տավուշի մարզպետարանի՝ 132մլն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ 2018 թվականին քաղաքական որոշում է կայացվել, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան Հայաստանի տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը:

«Սուբվենցիոն ծրագրերի էությունը հետևյալն է, որ մենք համայնքներին առաջարկում ենք ներկայացնել կապիտալ ներդրումների զարգացման ծրագրեր, որոնք ներկայացվում են Կառավարություն: Կառավարությունը քննարկում է, հավանություն է տալիս և իրականացնում տարբեր տոկոսներով համաֆինանսավորում՝ ըստ բովանդակության: Այսօր մենք հերթական չափաքանակն ենք ներկայացնում 9 մարզին՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու համար»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-2020 թվականներին չի եղել մի բնակավայր, որտեղ շոշափելի սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել:

«Սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումը տեղի էր ունեցել ու արդեն լիարժեք գործարկման մեջ է: Եթե 2018-2020 թվականներին իրականացրել ենք ավելի քան 47 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, միայն 2021 թվականին 678 ծրագիր՝ 48 միլիարդ 400 միլիոն դրամ արժեքով»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: