Հյուսիսային Կորեայի տեսլականն՝ իբրև պետական ծրագրի նախագիծ

Լուրեր

02.11.2024 | 17:34
ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները
02.11.2024 | 16:34
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:34
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախօրեին շրջանառության մեջ է դրել «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» վերնագրով մի փաստաթուղթ, որի բովանդակության հետ ծանոթանալուց հետո սարսռում ես՝ գիտակցելով, որ հեղինակը պետական կառույց է՝ Հայաստանում կրթության և գիտության համար պատասխանատու գերատեսչությունը։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման փաստաթղթի անհրաժեշտությունը։ Այս հարցի պատասխանը ծրագրում հետևյալ կերպ է ներկայացված․ «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման գործընթացի կայուն զարգացման ապահովումը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներով»։

Մարտահրավերները հեղինակները երկու մասի են բաժանել՝ արտաքին և ներքին։ Արտաքին մարտահրավերները թողնենք մի կողմ, որովհետև դրանք մեր կամքից անկախ են, մյուս կողմից էլ ծրագրի թիրախը ներքին մարտահրավերների հաղթահարումն է։ Այսպիսով, ըստ փաստաթղթի հեղինակների, ներքին մարտահրավերներն են․

«ա. հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը,

բ.զինվորական ծառայության և զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը,

գ.օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը,

դ.անկարգապահությունն ու անդաստիարակությունը,

ե.դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների աճը (փողոցային արատավոր բառամթերքի օգտագործումը և համապատասխան վարքագծի դրսևորումը),

զ.արտագաղթը,

է.տնտեսության դանդաղ զարգացումը՝ պայմանավորված վերը նշված գործոններով,

ը.թմրամոլությունը,

թ.թունամոլությունը,

ժ.սեռական այլասերվածությունը և նման այլ արատավոր երևույթները լուրջ խոչընդոտ են հանդիսանում՝ ինչպես ՌՀԴ (ռազմահայրենասիրական դաստիրակության), այնպես էլ բարոյահոգեբանական դաստիարակության իրականացման գործընթացին»:

Թվարկված «մարտահրավերներից» յուրաքանչյուրին անդրադառնանք առանձին-առանձին։

«Հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը»- Առաջնահերթ հարցը, որի պատասխանն անհրաժեշտ է ստանալ, թվարկված մարտահրավերներից ամեն մեկի դեպքում հետևյալն է․ ի՞նչ փաստերի վրա է հիմնված հեղինակների այս պնդումը։ Հայաստանի կյանքում՝ հատկապես վերջին երկու տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես քառօրյա պատերազմի օրերին մեր հանրության շրջանում տիրող մթնոլորտը, բոլորովին հակառակ պատկերի մասին է վկայում։ Հայաստանի հանրությունը ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը։ Իսկ միգուցե հեղինակները իրենք իրենց կամ պաշտոնյաների զավակների՞ն նկատի ունեն։ Դրա համար ծրագիր գրելու կարիք չկա։ Իրենք պարզապես կարող են դադարել իրենց զավակներին զինվորական ծառայությունից «ազատել» և նրանց բանակ զորակոչել՝ շարքային քաղաքացիների հետ հավասար սկզբունքներով, որից հետո նրանց զավակներն այդ երկու-երեք տարիների ընթացքում գուցե սկսեն սիրել Հայաստանը։

«Զինվորական ծառայության և զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը»- կրկին գործ ունենք մի պնդման հետ, որը Հայաստանի հանրային կյանքում առկա փաստերի հետ կապ չունի։ Միգուցե փաստաթղթի հեղինակներին մտահոգել է այն, որ հատկապես քառօրյա պատերազմից հետո բանակից գողանալն այլևս չեն կարողանում «հանուն հայրենիքի» կարգախոսի տակ անցկացնել, և որ գեներալիտետի որոշ ներկայացուցիչների չհիմնավորված ցոփ կենցաղի հանդեպ ՀՀ քաղաքացիներն ավելի անհանդուրժող են դարձել։

«Օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը»- նման մարտահրավեր ձևակերպելն ինքնին առավել քան լուրջ սպառնալիք է, քանի որ հեղինակները իշխանության ղեկի մոտ գտնվող անձինք են։ Փոքր-ինչ աշխարհի պատմությունն ուսումնասիրելու դեպքում տեսնում ենք, որ որպես կանոն հաջողել են միայն այն պետությունները, որոնք ոչ միայն հաղորդակից են եղել օտար մշակութային արժեքներին, այլ նաև յուրացրել են դրանց՝ իրենց համար օգտակար մասը։ Հենց ներկայիս գերտերությունները՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, տարբեր երկրների մշակութային արժեքները յուրացնելով հզոր պետություն կառուցելու ցայտուն օրինակներ են։ Իսկ, օրինակ, Հյուսիսային Կորեան՝ օտար մշակութային արժեքներին հաղորդակցությունը բացառող պետության օրինակ է։ Կարելի է կարծել, որ փաստաթղթի հեղինակների երազանքի երկիրը Հյուսիսային Կորեան է։

«Դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների աճը (փողոցային արատավոր բառամթերքի օգտագործումը և համապատասխան վարքագծի դրսևորումը)»- ուշագրավ է, որ դպրոցականներին որակական գնահատական է տրվում, տպավորություն ստեղծելով, թե ինչ-որ դավադրության հետ գործ ունենք։ Այն փաստը, որ մեր մանկավարժական կոլեկտիվների մեծամասնությունը՝ դպրոցների տնօրենների գլխավորությամբ, դարձել են ընտրակեղծարարության առաջամարտիկ (հիշեցնենք ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ կապված հայտնի պատմությունը), մարտահրավեր չէ։ Մարտահրավեր չէ այն փաստը, որ ընտրակեղծարարության մեջ ներգրավվելով, մանկավարժները դադարում են իրենց աշակերտների համար հեղինակություն լինել։ Ավելին, նման պայմաններում պատանիների համար հեղինակություն են դառնում այն երիտասարդները, որոնք ընտրությունների ժամանակ զբաղված են ընտրակեղծարարությամբ։ Պատանիները տեսնում են, որ ընտրակեղծարար երիտասարդները հեռանկար ունեն և անգամ իրենց ուսուցիչներն են նրանց ենթարկվում։ Նման պայմաններում պատանիների վարքագիծը լրիվ բնական է։ Այն պահին, երբ Հայաստանում առկա իրողությունը կփոխվի, դպրոցականների նախապատվությունները ևս կփոխվեն՝ անկախ տարբեր ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություններից։

«Արտագաղթը»- փաստաթղթի հեղինակները, որոնք ներկայացնում են այն իշխանական համակարգը, որը պատասխանատու է երկրից ահռելի չափով արտագաղթի համար, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մարտահրավեր են նշում սեփական տասնամյա գործունեության արդյունքը։ Այսինքն, մարտահրավերը ոչ թե պատճառների մեջ են տեսնում, այլ հետևանքի։ Նման մոտեցումը իրողության կեղծում է և իրական մարտահրավերը պատասխանատու պաշտոններում նման մտածողությամբ մարդկանց առկայությունն է։

«Տնտեսության դանդաղ զարգացումը՝ պայմանավորված վերը նշված գործոններով»- դժվար է հավատալ, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք տնտեսության դանդաղ զարգացումը կարող են վերը թվարկված մարտահրավերներով պայմանավորել։ Այսինքն, ռազմավարության հեղինակները համարում են՝ ոչինչ, որ Հայաստանի տնտեսությունը մենաշնորհների է բաժանված, ոչինչ, որ պետության հարստությունը մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում է կենտրոնացած, այդ ամենը մանր հարցեր են և երկրի տնտեսության զարգացման հետ կապ չունեն։

Ինչևէ, փաստաթղթի հեղինակների տեսլականն ամփոփ արտացոլվում է այն դրույթում, որտեղ նրանք թվարկել են, թե ինչ է իր մեջ ներառում դաստիարակության գործընթացը։ Ներկայացնենք ամբողջությամբ․

«ա. ընդհանուր բարոյահոգեբանական դաստիարակությունը,

բ.էկոլոգիական դաստիարակությունը,

գ. աշխատանքային դաստիարակությունը,

դ.ֆիզիկական դաստիարակությունը,

ե.հայրենասիրական դաստիարակությունը,

զ.ռազմահայրենասիրական դաստիարակությունը»:

Ինչպես նկատում եք՝ ոչ մի խոսք օրենքի նկատմամբ հարգանքի, իրավական պետության քաղաքացու կերտման և նման «ստից բաների» մասին։ Մինչդեռ հայտնի փաստ է, որ երբ մարդկանց վարքը և գործողությունները դրանց՝ օրինական լինել-չլինելով չենք գնահատում, այսինքն, չափման միավորը օրենքը չէ, ապա ցանկացած, անգամ անմարդկային քայլ, կարելի է մատուցել իբրև հանուն հայրենիքի, հայրենասիրական մղումներով արված։

Վահագն Հովակիմյան