ՀՀ դպրոցականները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Հայաստանի դպրոցականները հաջող մասնակցություն են ունեցել IATI ինֆորմատիկայի 17-րդ միջազգային օլիմպիադային՝ նվաճելով մեկ ոսկե, մեկ արծաթե և յոթ բրոնզե մեդալ։ Օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով, իսկ Հայաստանի թիմը ներկայացել է 20 աշակերտով՝ հանրապետության վեց ուսումնական հաստատություններից։

«ՀՀ դպրոցականները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է Բուլղարիայի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Ընթացիկ ուսումնական տարում օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով երկու տարիքային խմբերի համար՝ ավագ (10-12-րդ դասարաններ) և կրտսեր (7-9-րդ դասարաններ)։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել է 6 ուսումնական հաստատության (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, «Քվանտ» վարժարան, Այբ դպրոց, Գյումրու Ֆոտոն վարժարան, Գյումրու թիվ 7 և թիվ 41 հիմնական դպրոցներ) 20 աշակերտ։ Հայաստանի մասնակիցներից 11-ն ավագ, իսկ 9-ը՝ կրտսեր տարիքային խմբի 9 աշակերտներ են։

Ավագ տարիքային խմբում Հայաստանի թիմն արժանացել է 1 արծաթե (Գրիգորյան Ալեքս՝ «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան) և 5 բրոնզե (Մացակյան Տիգրան, Գյոզալյան Վահագն՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան, Գրիգորյան Արեն, Մանուկյան Հայկ՝ «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, Համբարյան Մամիկոն՝ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, 9-րդ դասարան) մեդալների։ Վերջին մասնակիցը ցանկություն էր հայտնել մասնակցելու ավագ տարիքային խմբում։

Կրտսեր տարիքային խմբում մեր թիմն արժանացել է 1 ոսկե (Քոչարյան Վաչե՝ «Քվանտ» վարժարան, 8-րդ դասարան) և 2 բրոնզե (Խոնդկարյան Հերբերտ՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 9-րդ դասարան, Ադամյան Հայկ՝ «Քվանտ» վարժարան, 7-րդ դասարան) մեդալների։

Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմերը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս), Սամվել Անդրեասյանը և Ռոբերտ Քոչարյանը (ԵՊՀ մագիստրանտներ)։ Աշակերտների առցանց մասնակցությունն իրականացվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի աջակցությամբ։

Օլիմպիադային մասնակցել է 16 երկրի 440 աշակերտ (ավագ տարիքային խումբ՝ 285 աշակերտ, կրտսեր տարիքային խումբ՝ 155 աշակերտ)»,- ասված է հաղորդագրությունում։