Պատերազմ գնալիս պայուսակիս մեջ պատահաբար մնացել էր այս գիրքը․ Վահան Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Ազգային ժողովում հիշեցրեց, որ 13 ամիս առաջ հայտարարվեց ռազմական դրություն ու ինքն իր եղբայրների հետ գնաց զինկոմիսարիատ՝ մեկնելու պատերազմ:

«44 օրվա ու դրանից հետո ևս 8 օրվա ընթացքում ես ամեն օր տեսել եմ, թե ինչպես ենք մենք անպատրաստ եղել պատերազմին: Թե որպես մարդ, թե որպես բանակ, թե որպես երկիր մենք չենք կարողացել 26 տարվա ընթացքում ամրապնդել մեր հայրերի հաղթանակն ու ցեմենտել այն», – ասաց նախարարը:

Նա նշեց, թե այնպես է ստացվել, որ պատերազմ գնալիս պայուսակում թողել էր «Յուրահատուկները. հաջողության պատմությունը» գիրքը:

Նախարարն ասաց, թե գրքում պատմություն է այն մասին, թե ինչքան կարևոր է մարդու ծննդյան ամսաթիվը Կանադայում, Չեխիայում ու շատ այլ երկրներում, որ հաջողության հասնեն հոկեյում կամ ֆուտբոլում:

«Այստեղ պատմություն է այն մասին, թե ինչքան կարևոր նշանակություն է ունեցել Բիլ Գեյթսի, Սթիվ Ջոբսի հաջողության համար այն, որ իրենք ծնվել են 1955 թվականին: Այս գրքի ամեն տողում գրված է անխոնջ աշխատանքի մասին որպես հաջողության հասնելու միակ ձև», – ասաց նա:

Քերոբյանի խոսքով՝ ամանորյա տոները կրճատելու մասին իրենց ներկայացրած նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ, այն քաղաքակրթական նախագիծ է:

«Ազգային ժողովը պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին: Խոսքերս ուզում եմ ավարտել այս գրքի կարմիր թելը հանդիսացող չինական ասացվածքով՝ «Չկա մեկը, ով տարվա մեջ 360 օր անցնում է աշխատանքի արևածագից առաջ ու չի դարձնում իր ընտանիքը հարուստ»: Պետք է անցնենք աշխատանքի», – նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: