Աշխարհը կանգնած է ջրի գլոբալ ճգնաժամի առջև․ ՄԱԿ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կլիմայի փոփոխության արդյունքում աշխարհը կանգնած է ջրի գլոբալ ճգնաժամի առջև: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցում, գրում է Associated Press-ը:

Փաստաթղթում նշվում է, որ 2000 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ջրհեղեղների հետ կապված բնական աղետների թիվը, նախորդ երկու տասնամյակների համեմատ, աճել է 134% -ով: Նշվում է, որ ջրհեղեղների հետ կապված մահվան և տնտեսական կորուստների մեծ մասը տեղի է ունեցել Ասիայում։

Բացի այդ, երաշտի հետ կապված բնական աղետների հաճախականությունը նույն ժամանակահատվածում աճել է 29%-ով: Երաշտից ամենամեծ տնտեսական կորուստները գրանցվել են Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և Կարիբյան ավազանում: Աֆրիկայում գրանցվել է երաշտի պատճառով մահացության աճ:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել են փորձագետները, աշխարհի բոլոր քաղաքների արդեն 25%-ը խմելու ջրի կանոնավոր պակաս է զգում:

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում մոլորակի մակերևութային և ստորերկրյա ջրերի ընդհանուր պաշարները, ինչպես նաև հողի, ձյան և սառույցի մեջ պարունակվող ջուրը նվազել է տարեկան 1 սանտիմետրով»,- ասված է զեկույցում:

ՄԱԿ-ում կանխատեսում են, որ երկիր մոլորակի վրա բնակչության թվի հետագա աճը կմեծացնի ծանրաբեռնվածությունը ջրամատակարարման հետ կապված, հատկապես աֆրիկայան երկրներում՝ Սահարայից հարավ։

«Ջրի սահմանափակ հասանելիությամբ մարդկանց թիվը մինչ 2050 թվականը կհասնի ավելի քան 5 միլիարդի»,- պնդում են գիտնականները։

Որպես խորհուրդ՝ մասնագետները կոչ են արել բարելավել ջրհեղեղների կամ երաշտի ենթակա տարածքներում նախազգուշացման համակարգերը, ինչպես նաև բարելավել տարերային աղետների հակազդման ոլորտում երկրների աշխատանքների համակարգումը։

Տաթև Ֆռանգյան