Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի թեկնածու կառաջադրի նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլիին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վրաստանի նախագահի թեկնածուն իշխող կուսակցությունից կլինի նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլին։ «Վրացական երազանքն» այսօր առավոտյան քննարկել է նախագահի թեկնածուին նախ՝ քաղխորհրդի նիստի, ապա մեծամասնության մասնակցությամբ նիստի ձևաչափով, գրում է apsny․ge-ն։

«Ազնվությունը, արդարությունը և հայրենասիրությունն այն հատկանիշներն են, որոնք առանձնացնում են Միխեիլ Ղավելաշվիլիին»,- այսպես է բնութագրել նրան «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

«Նա իր բնույթով, եթե կուզեք՝ իր սովորությամբ վրացի տղամարդու լավագույն մարմնավորումն է։ Նա հիանալի ամուսին է և չորս երեխաների հայր։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ թիմը միաձայն որոշում է կայացրել Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Ղավելաշվիլիի առաջադրման վերաբերյալ։ Վստահ եմ, որ Միխեյիլ Ղավելաշվիլին ամբողջությամբ կվերականգնի նախագահական ինստիտուտից ժամանակավորապես խլված արժանապատվությունը»,- հայտարարել է Իվանիշվիլին։

Կավելաշվիլին ֆուտբոլի վետերան է։ 1980-ականների վերջին նա խաղացել է «Լոկոմոտիվ»-ում և «Դինամո»-ում: 1995 թվականին տեղափոխվել է Վլադիկովկասի «Սպարտակ-Ալանիա» ակումբ, ապա՝ «Մանչեսթեր Սիթի», իսկ ավելի ուշ խաղացել է Շվեյցարիայի տարբեր ակումբներում։

Միխեիլ Ղավելաշվիլին «Ժողովրդի իշխանություն» քաղաքական միավորման առաջնորդներից է, որը բաղկացած է իշխող կուսակցության ներկայացուցիչներից, որոնք պաշտոնապես անջատվել են «Վրացական երազանքից»:

Նախագահը 5 տարի ժամկետով կընտրվի ընտրական կոլեգիայի կողմից, որը բաղկացած է 300 անդամից:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի