ՊԵԿ-ը տնտեսվարողների շրջանում իրազեկման միջոցառումներ է իրականացնում ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

Լուրեր

20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողների շրջանում իրազեկման միջոցառումներ է իրականացնում ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ: 

«DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար»,-  նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է ապրանքի փաթեթավորման վրա, իսկ վաճառակետերի աշխատակիցները դրոշմավորված ապրանքը վաճառելիս պարտավոր են սկանավորել այն։

Խթանելով հարկային կամավոր կարգապահությունը՝ ՊԵԿ աշխատակիցները վերջին ամիսներին օրենսդրական փոփոխությունների մասին իրազեկման միջոցառումներ են իրականացնում վաճառակետերում։ Այդ նպատակով ՊԵԿ աշխատակիցներն այցելել են 300-ից ավելի մթերային խանութներ, իսկ հեռախոսազանգերի միջոցով փոփոխությունների մասին իրազեկվել է շուրջ 800 տնտեսվարող։

Դրոշմավորված ապրանքը վաճառելու համար վաճառքի կետերը պետք է ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաներներով, որոնք պետք է ինտեգրված լինեն ՀԴՄ սարքերին։ 2D սկաների միջոցով սկանավորվում է DataMatrix ծածկագիրը, ինչի արդյունքում ապրանքը ՀԴՄ սարքի միջոցով դուրս է գալիս շրջանառությունից։ Ապրանքները խմբով «բլոկով» կամ հավաքածուով վաճառելու դեպքում անհրաժեշտ է սկանավորել խմբի կամ հավաքածուի հսկիչ (նույնականացման)  նշանը, որի արդյունքում վաճառքից դուրս են բերվում դրան կցված ապրանքների ծածկագրերը։ Սկանավորված ծածկագիրը ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։ Եթե վաճառքի կետում ծածկագիրը չի սկանավորվում, այն համարվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, և պատասխանատվությունը կրում է վաճառքի կետը։

Նոր հսկիչ (նույնականացման)  նշաններով թվայնացվում է ապրանքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը՝ արտադրությունից մինչև վաճառք։ Այն թույլ է տալիս վերահսկողություն իրականացնել յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ՝ նպաստելով ստվերի կրճատմանը։

Ի դեպ, այն ապրանքները, որոնք հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա են, բայց դրանք ներմուծող կամ արտադրող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ակցիզային դրոշմանիշերով ապրանքներ, ապա այդ ապրանքները ևս ենթակա են  վաճառքի։

Հսկիչ (նույնականացման)  նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն աստիճանաբար ընդլայնվելու է․ այժմ մի շարք ապրանքների մասով փորձնական ծրագրեր են ընթանում։ Բոլոր այն ապրանքները, որոնք ներկայումս դրոշմապիտակով են, աստիճանաբար անցնելու են հսկիչ (նույնականացման)  նշանների։

Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ կամավոր կարգապահության բարելավման շրջանակում՝ ՊԵԿ-ը շարունակելու է իրազեկման միջոցառումները։ Միաժամանակ, պետական մարմինը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ (նույնականացման)  նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք: