ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, թե ԱՄՆ-ը, իբր, «փորձում է լիովին ենթարկեցնել Հայաստանին և խթանում է արևմտամետ կուսակցությունները»

Լուրեր

09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ-ը չի հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ հետապնդելով Հայաստանը լիովին ենթարկեցնելու նպատակ, սակայն այլ երկրներում և տարածաշրջաններում նմանատիպ գործելաոճը ցույց է տվել, որ դրանք կործանարար են։ Այս մասին ասվում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հերթական անգամ հավաստի տեղեկատվությունը համոզում է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ հետապնդելով Հայաստանին լիովին ենթարկեցնելու նպատակը։ Սակայն նման պրակտիկան այլ երկրներում և տարածաշրջաններում ցույց է տվել, որ այն կործանարար է։ Դրա օրինակները բազմաթիվ են Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում: Ամենաուշագրավը Ուկրաինայի ներկայիս վիճակն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը, իբր, «սկսել է մտածել, թե ինչպես թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից»։

«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության «ոչ բավարար վստահելի» ուղղահայացն իրենց ապացուցված կամակատարներով «ամրապնդելու» մեջ։ Այդպիսիք ԱՄՆ գլոբալիստական ​​ժողովրդավարական շրջանակում համարվում են Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական ​​կուսակցությունը»,- ասվում է ՌԴ ԱՀԾ-ի հայտարարության մեջ։

Դրա համաձայն՝ տեղեկություններ կան, որ Պետդեպը կասկածում է Արևմուտքի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի կուրսի անշրջելիությանը։

«Վաշինգտոնը ելնում է նրանից, որ հայերը, որոնք «փող հաշվել գիտեն», ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կհասկանան այն անուղղելի վնասը, որը սպառնում է իրենց ավանդական տարածաշրջանային կապերի խզումից»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, թե ԱՄՆ-ը սկսել է ՀՀ-ում արևմտամետ կուսակցությունների «առաջ մղումը»՝ 2026 թվականին ընտրություններում նրանց խորհրդարան մտնելու նպատակով։

«Արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջխաղացումն» արդեն սկսվել է՝ 2026 թվականի ընտրություններում նրանց մուտքը խորհրդարան ապահովելու համար։ Ժողովրդավարության այս անզիջում կողմնակիցներին տրված է Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերին հարվածելու» խնդիրը, եթե այն հարևան Վրաստանի կառավարության օրինակով մտադիր է առաջնահերթություն տալ հայ ժողովրդի օբյեկտիվ շահերին, ավանդույթներին ու արժեքներին»,- նշում է ՌԴ ԱՀԾ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի