Բրիտանական Anglo Asian Mining-ը Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել Արցախի հայկական վերահսկողության տակ գտնվող հանքերի մշակման համար

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

Բրիտանական «Anglo Asian Mining» (AAM) բրիտանական ընկերությունը Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել նոր հանքավայրերի մշակման համար։ Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

««Anglo Asian Mining» Ադրբեջանի կառավարության հետ փաստաթուղթ է ստորագրել հիմնական դրույթների մասին, որոնք ընկերությանը հնարավորություն են տալիս շահագործել երեք նոր հանք 882 քառ կմ ընդհանուր տարածք ընդգրկող։ Բոլոր երեք-ը ընդգրկվելու են Արտադրանքի կիսման գործող համաձայնագրում։ Բոլոր երեք հանքերում աշխատանքները սկսվելու են Ադրբեջանի Մեջլիսում պայմանագրի վավերացումից հետո»ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Նոր պայմանագրի համաձայն՝ ընկերությունը հրաժարվում է Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանում գտնող Սոթքի ոսկու հանքավայրի պայմանագրային տարածքի իրավունքից։

«Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ընկերությունը գնահատել է տվյալ տարածքի անվտանգության ռիսկերը և երկարաժամկետ հեռանկարում հանքի շահագործման համար անհրաժեշտ մեծ կապիտալ ծախսերը: Սակայն, ընկերությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի կառավարության հետ Քարվաճառում այլընտրանքային հետազոտական տարածքի ստացման շուրջ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ընկերության այս հայտարությունը բավական ուշագրավ է, քանի որ ցանկության դեպքում էր նրանք չէին կարող զբաղվել Սոթքի հանքավայրի հետազոտմամբ ու շահագործմամբ, քանի որ այն ամբողջովին պատկանում է ՀՀ-ը։ Դեռևս ԽՍՀՄ տարիներից հանքն ամբողջությամբ շահագործել է Հայաստանը, այն հանդիսացել է ՀԽՍՀ սեփականությունը, որը հաստատող տարբեր փաստաթղթեր կան։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հանքի մի մասն այժմ անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

Anglo Asian Mining-ը նշում է, որ Մեջլիսում պայմանագրի փոփոխությունների վավերացումից հետո Ադրբեջանում ընկերությունը կունենա 8 պայմանագրային տարածք՝ 2 հազար 544 քառ. կմ ընդհանուր մակերեսով:

«Երկու նոր տարածքները ընդհանուր 808 քառ կմ տարածքով սահմանակից են արդեն իսկ պայմանագրային տարածքներ Գեդաբեկին ու Գոշին։ Նրանք ներառում են խոշրագույն պորֆիրի հանքավայր ու նրան հարակից Խարխարի պղնձի հանքավայրը։ Այս ակտիվների գնահատումը կսկսվի անմիջապես: Համաձայնագրի վավերացումից հետո կսկսվի հանքային ռեսուրսների և հանքաքարի պաշարների գնահատման համապարփակ հետազոտական ​​ծրագիրը»,- ասվում է հայտարարության մեջ:

Երրորդ պայմանագրային տարածքը հայկական Կաշենի հանքն է, որը մոտ է Դրմբոնին։ Նշենք, որ այս երկու հանքերն էլ գտնվում են հայկական վերահսոկողության տակ։

«Ադրբեջանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Գազիլբուլագ՝ Դրմբոնի ու Դեմիրլիին՝ Կաշենի, պայմանագրային տարածքներ ֆիզիկական մուտք ապահովելու համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Հավելենք, դեռ Արցախյան պատերազմի ժամանակ բրիտանական այս ընկերությունը բանակցություններ էր վարում Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանի միջոցով Ադրբեջանի իշխանությունների հետ հանքերի հարցերով, ինչին ավելի վաղ անդրադարձել ենք։

Էմմա Չոբանյան