Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը
Քաղաքականություն
01.04.2025 | 11:54
Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, ընթանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի գործով նախորդ նիստը տեղի էր ունեցել մարտի 18-ին, որի ընթացում տասից ավելի «տուժողներ» էին ցուցմունք տվել։
Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 3-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի