Ինչ է հայտնի ՀՀ-ում նոր նմուշի կենսաչափական անձնագրերի արտադրության մրցույթում հաղթած ֆրանսիական ընկերության մասին

Լուրեր

28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
Բոլորը

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։ Մարտի 31-ին ՆԳՆ-ն հայտարարեց կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերության անունը։

Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում նոր նմուշի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման համար ենթակառուցվածքի ներդրման հայտ էր ներկայացրել միջազգային երկու կոնսորցիում՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional-Casa da Moeda, S.A.-ն ու ֆրանսիական IDEMIA Identity Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l.-ը: Հաղթողը ֆրանսիական IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն է:

IDEMIA Identity Security France ընկերությունը մասնագիտացած է բիոմետրիկ նույնականացման և անվտանգության ոլորտում։ Այն տրամադրում է բարձր տեխնոլոգիական լուծումներ՝ կապված անձի նույնականացման, հսկողության համակարգերի և բիոմետրիկ տեխնոլոգիաների հետ։ Ընկերությունն աշխատում է աշխարհի տարբեր կետերում, որտեղ տրամադրում է բիոմետրիկ տեխնոլոգիաներ և լուծումներ տարբեր կառավարությունների և հաստատությունների համար: Այն նման ծառայություններ է մատուցում ավելի քան 180 երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Չիլիում, Չինաստանում, Հնդկաստանում, Իսրայելում, Աֆրիկայի և Ասիայի այլ երկրներում:

Ֆրանսիական ընկերության հետ համատեղ ներկայացող A.C.I. Technology S.à.r.l.-ը գործում է Լյուքսեմբուգում և հիմնականում զբաղվում է տեխնոլոգիական լուծումներով և ծառայություններով։

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող կոնսորցիումի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Դեռ նախորդ տարի Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ հաղթող ընկերությունը մինչև մեկ տարի ժամկետում պետք է ենթակառուցվածքները բերի պայմանագրին համապատասխան վիճակի, որից հետո կկարողանա տասը տարով ծառայություններ մատուցել։

 

Անի Թամրազյան