«Շիրակը» պաշտոնական հայտարարություն է տարածել

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Գյումրիի «Շիրակը» պաշտոնական հայտարարությունով դիմել է Երևանի «Արարատին», որը նախորդ օրը հայտարարել էր, որ «մտադիր է բողոքով դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և անհրաժեշտության դեպքում նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտե՝ ապրիլի 4-ին կայացած Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ» – «Շիրակ» հանդիպման ընթացքում արձանագրված վիճահարույց դրվագի կապակցությամբ»:

«Շիրակի» հայտարարությունը

«Հարգելի FC Ararat, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը բազմիցս ընդգծել է՝ ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ: Բազմիցս պնդել ենք՝ միակ ելքը ՀՖՖ գործող ղեկավարների օր առաջ հեռանալն է։

Ավելին,  FC Ararat, ձեր կողմից մատնանշած մրցավարական խնդիրների և հանդիպումների հնարավոր պայմանավորված բնույթի՝ ասել է թե ղումարի մասին բազմիցս խոսել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը՝ ընդգծելով ՀՖՖ գործող ղեկավարների անտարբերությունն ու հաշտ կեցվածքը տեղի ունեցածի հետ։

Ֆուտբոլը սպանող ու սերունդներ կեղեքող ղումար ասվածի դեմ պայքարելու և մեր արդարացի պահանջին միանալու փոխարեն դուք, հարգելի FC Ararat, նույն ժամանակահատվածում Ձեր անվերապահ աջակցությունն էիք հայտնում ՀՖՖ գործող ղեկավարներին ու զբաղված էիք ՀՖՖ գործող փոխնախագահի առաջարկին արձագանքելով, որտեղ ոչ մի տառ ու բառ չկար ոչ մրցավարների, ոչ էլ ձեր մատնանշած հնարավոր ղումարի մասին։

Քանի որ, ըստ Ձեզ, փորձանքի մեջ եք ու Մելիքբեկյանի մրցավարությունը որակում եք խայտառակություն, մեր խնդրանք-պահանջն է, որ բացեք փակագծերն ու խոսեք հասցեական՝ կոնկրետ նշելով ով կամ ովքեր են Ձեր նշած խայտառակության մեղավորը կամ մեղավորները։ Ո՞ւմ են ուղղված ձեր դժգոհությունները ու արդյոք դրանց լուծումը պետք է տա ֆուտբոլն աղետի վերածած Արմեն Մելիքբեկյանի ֆեդերացիան»։