Իսրայելը մտադիր է Ռաֆահը կտրել Գազայից՝ «Մորագ միջանցք» ստեղծելու համար. շենքեր են պայթեցվում, ուր մարդիկ կան․ Aljazeera

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ, որոնցից 9-ը Խան Յունիսում՝ այսօր առավոտյան, որոնց թվում է նաև պաղեստինցի մի լրագրող․ գրում է Aljazeera-ն։

Գազայի Առողջապահության նախարարությունը հաստատել է , որ Գազայի դեմ Իսրայելի հայտարարած պատերազմի սկզբից ի վեր  առնվազն 50,669 պաղեստինցի է սպանվել, 115,225-ը՝ վիրավորվել: Կառավարության լրատվական ծառայությունը, սակայն, թարմացրել է զոհերի թիվը՝ հայտնելով, որ այն հասել է ավելի քան 61,700-ի՝ նշելով, որ փլատակների տակ անհետ կորած հազարավոր մարդիկ, ենթադրաբար, զոհված են։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր զորքերը գործողություն են սկսել Գազայի հարավում՝ նոր ռազմական միջանցք ստեղծելու նպատակով: Այսպես կոչված Մորագ միջանցքը, կբաժանի Ռաֆահ քաղաքը Գազայի մնացած հատվածից:

«Զորքերը կրակում են բոլոր նրանց վրա, ովքեր մոտենում են այդ տարածքին: Միակ տարածքը, որն այժմ բաց է պաղեստինցիների համար, ափամերձ ճանապարհի Ալ-Ռաշիդ միջանցքն է», – գրում է լրատվամիջոցը:

Նշվում է, որ Իսրայելը փորձում է ավելի շատ հողերի տիրանալ, իսկ Ռաֆահը շատ կարևոր է, քանի որ դա Քարեմ Աբու Սալեմի գլխավոր ճանապարհն է [Գազայի և Իսրայելի միջև], այն պաղեստինցիների համար գլխավոր պատուհանն է Ռաֆահով:

Al Jazeera Arabic-ի գործընկերները հայտնել են, որ Իսրայելի զինվորականները Ռաֆահում  շատ շենքեր են պայթեցրել և լուսադեմից գնդակոծել են քաղաքի հյուսիսային շրջանները:

ՄԱԿ-ը նշում է, որ իսրայելական ուժերը մարտի 18-ին հրադադարը խախտելուց հետո ամեն օր սպանում և վիրավորում են 100 պաղեստինցի երեխաների:

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի