Անհնար է միաժամանակ լինել ԵՏՄ-ում և ԵՄ-ում. Հայաստանը պետք է որոշի՝ որտեղ է ավելի լավ լինել․ Գալուզին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Անհնար է միաժամանակ լինել ԵՏՄ-ում և ԵՄ-ում, Հայաստանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Ըստ Գալուզինի՝ ԵՏՄ-ն հավասար պետությունների ասոցիացիա է, մինչդեռ ԵՄ-ն մի կառույց է, որտեղ «փայտիկով կարգապահություն է՝ ստորադասված բրյուսելյան չինովնիկների կողմից իրականությունից կտրված հակառուսական նարատիվներով»։

«Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լինել: Հուսով ենք, որ ԵՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի հայ հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա հավելել է, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է որոշում իր զարգացման վեկտորը։

Գալուզինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր հրատապ հարցերը քննարկում են անկեղծության մթնոլորտում։

«Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ ենք։ Դրա համար մեր օրակարգի բոլոր ընթացիկ հարցերը քննարկում ենք բաց և վստահության մթնոլորտում»,- ասել է  նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Մոսկվան պարզաբանում է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու օրինագծի ընդունման վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի