Հացի սպառման ծավալների կրճատումը պայմանավորված է քանակի կրճատման հետ․ Դավիթ Պիպոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
01.10.2021 | 12:51Հետազոտությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում, մասնավորապես Երևանում հացի սպառման ծավալները կրճատվել են՝ պայմանավորված է սպառողների կողմից օգտագործվող հացի քանակի կրճատման հետ: Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգա-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդային շղթաների ռիսկի գնահատման վարչության ղեկավար Դավիթ Պիպոյանը։
«Եվս մեկ հետազոտություն է արվել՝ պարզելու, թե ինչպիսի սննդամթերքներով են սնվում մեր քաղաքացիները. առաջին տեղում հատիկեղենն է և ալրային հենքով մթերքները, որոնք կազմում են 30 տոկոսը, հաջորդը՝ միս-մսեղեն, ձկնեղեն, կաթնեղեն, ձու… ընդհանուր առմամբ՝ 88 անուն սննդամթերք»,- նշեց Պիպոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: