Մի ֆանտաստիկ բան ասեմ՝ ՌԴ-ն է խփել Շուշիին, կամ «Իսկանդեր Մ» Սիրիայից են բերել․ ուրիշ բացատրություն չկա՝ ռուսները չե՛ն տվել մեզ․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 13:02
Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:54
Շատ խոշոր բիզնեսներ կրպակից չեն տարբերվում, տեղից շարժվե՛ք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:47
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթի մասին տվյալներ չկան․ Դատախազություն
15.12.2025 | 12:39
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:31
ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
15.12.2025 | 12:22
Մահացել է կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը
15.12.2025 | 12:16
ՀՀ-ն ԵՄ-ից օգնություն է խնդրել // Ավտոբուսներում հսկիչներ կավելանան․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 12:14
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:11
Պապիկյանը` մահացած զինծառայողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:03
ԱԱԾ տնօրենի տեղակալը` Գարեգին Բ-ի անունը զեղչելու հարցով քահանաներին դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի հետ

Կարելի է ասել՝ մի սենսացիոն պատմություն է զարգանում Պաշտպանության նախարարության ներկա և նախկին ղեկավարության որոշ անձանց շուրջ, ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև նախարարությանը զենք մատակարարած կազմակերպության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն»։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք առանձնապես խոշոր չափի՝ 2 մլրդ 277 մլն դրամի չափով գումար են հափշտակել և կեղծիքներ կատարել։ Խոսքն անորակ հրթիռների քրեական գործին է առնչվում. ըստ ԱԱԾ-ի՝ 2011-ին մատակարարող ընկերություններից մեկը ներմուծել է ժամկետանց հրթիռներ, և դրանք գնվել են, պետբյուջեից վճարվել է 4,7 մլն դոլար: Ինչի՞ մասին է վկայում այս պատմությունը:

-Ընդամենը մի բանի մասին է վկայում, որ վերջապես ԱԱԾ-ն զբաղվում է իր գործով, ոչ թե գյուղապետի կնոջն են ձերբակալում, որ երեք տարի հավաքարարություն չի արել, բայց աշխատավարձ է ստացել: ԱԱԾ-ն վերջապես հրաժարվել է ոստիկանական ֆունկցիաներից և զբաղվում է իր հիմնական աշխատանքով: Հուսանք՝ նաև կլսենք այն մասին, որ կսկսեն ձերբակալել օտարազգի գործակալների և լրտեսների։ Միայն դրա մասին է վկայում, որովհետև ՊՆ-ի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներն էլ՝ նախարար, բաժնի պետ, հնարավորություններ հաճախ ունենում են ձեռքերը տաքացնելու և տրվում են այդ գայթակղությանը, չեն կարողանում դիմակայել, նման դեպքերը պետք է բացահայտել, թաթիկներին խփել, թեկուզ միայն նրա համար, որ մեր պետական բյուջեն սակավ լինելով՝ հնարավորություն տա մեզ, որ ինքնապաշտպանության համար անհրաժեշտ քանակով զենք-զինամթերք գնենք:

Վերջապես» բառն էր հետաքրքիր Ձեր խոսքում, ինչո՞ւ, օրինակ, այս տարիների ընթացքում ԱԱԾ-ի աչքը չէր տեսնում՝ ինչ են մատակարարում բանակին, և եթե դա պարբերաբար բնույթ է կրել, նշանակում է՝ այս պատերազմում մենք լրջագույն խնդիրներ ենք ունեցել։ Իհարկե, չենք կարող ֆիքսել, որ դա ամբողջ զինամթերքին է վերաբերում, բայց ինչ-որ մի մասն անորակ է եղել:

Այս պատերազմում մեր գլխավոր բացթողումը՝ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված-չկապված մարդկանց թամբալություն, անփութություն… գլխավոր խնդիրը մարդկային ռեսուրսի անպատրաստ լինելն էր, մնացածը կարելի է քիչ թե շատ շտկել, և ես չեմ կարծում, որ սրանից 10-15 տարի առաջ կոռուպցիայի դեմ պայքար չէր ընթանում։ Ես հիշում եմ՝ 10 տարի առաջ ճանապարհային ոստիկանապետի ձերբակալեցին, որը բենզինի յուրացումներ էր արել, դա մշտական պրոցես է, և դա նորմալ է, բայց այն, ինչ առ այսօր շարունակվում է՝ 90-ական թվականներից սկսած, շատ ցավալի է, որ ուժային և պետական կառույցները մարդկանց նայելով՝ որպես մարդկային ռեսուրս չեն տեսնում և մարդուն չեն նախապատրաստում: Երբ ես նման բան եմ ասում, շատերին թվում է, թե 90-ականներին ուրիշ էր։ Չէ՛, ուրիշ չէր, պատրաստված էին միայն ֆիդայական խմբերը և հետագայում կամավորական ջոկատները, որոնք սովետական զորքերի դեմ պայքարելով՝ փորձ ձեռք բերեցին, իսկ այն եռամսյա հավաքներին, որի ժամանակ «կռիշների» վրայով փախնող մարդկանց որսալով՝ բերում էին կռիվ, նրանք անպատրաստ էին։ Այդ պատրաստման գործընթացը չի իրականացվում, մարդուն մարտի դաշտին պատրաստել է պետք, պետք է գիտելիքներ տաս, պետք է որոշակի գիտելիքներ ունենա, որ, օրինակ, ընկերն իր կողքին արնաքամ չլինի, և ինքը չիմանա՝ ինչ անել, այն դեպքում, որ կարող է շատ հեշտ օգնել:

-Վերադառնանք կոռուպցիոն սկանդալին գործով շրջանառվում է 2009-2019 թվականներին ավիացիայի վարչության պետի՝ գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի անունը, կրկին անմեղության կանխավարկածը հարգելով՝ ԱԱԾ-ն այսպիսի տեղեկատվություն է տարածում, որ հրթիռները 44-օրյա պատերազմում հնարավոր չի եղել կիրառել։ Ինչպե՞ս կարելի է գնահատել այդ դեպքով երկրի պաշտպանունակությանը և անվտանգությանը հասցված վնասը։

Բարդ հարց է, ինչպես հաշվես՝ հրթիռը կարող էր գնալ, խոցել ինչ-որ կրակակետ ու մահ սփռել, ասենք՝ մեր դիրքերում։ Կարելի է հաշվել ֆինանսական մասը, կարելի է հաշվել մարդկային կորուստները կամ տնտեսական վնասը, որ հասցվել է այդ հրթիռների չաշխատելու պատճառով, բայց ես չեմ կարծում, որ մենք շատ լայն հասարակական արձագանքի պետք է արժանացնենք այս փաստերը։ Ամենաճիշտը մեր հատուկ ծառայություններին վստահելն է, մանավանդ, որ պարզվում է՝ իրենք աշխատում էին, պարզապես մենք տեղյակ չէինք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան