Մի ձեռքին գրիչ, մյուսին՝ շերեփ․ ինչպես պատերազմը խլեց 12-ամյա Ազատուհու մանկությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանից 140 կմ ճանապարհ կտրեցինք՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղ հասնելու և, ինչպես համագյուղացիներն են ասում, մանկությունը պատերազմին զոհաբերած բացառիկ աղջնակին տեսնելու համար։ Գուցե, 44-օրյա պատերազմից հետո Ազատուհին միակը չէ, որ մանկություն է կորցրել, բայց այն, ինչ տեսանք, տպավորիչ էր։

Ազատուհին մոր, 2 քույրերի ու 3 եղբայրների հետ Արցախի Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում էր ապրում։ Սեպտեմբերի 27-ին շատերի նման նա էլ գյուղից տարհանվեց՝ պատերազմ էր սկսվել։ Տեղավորվեցին Վարդենիկում, տատի կիսախարխուլ տանը։ Դեռ չգիտեր՝ դժվարությունները նոր էին սկսվում։

Մինչ կհասցնեինք զարմանալ, որ 12-ամյա աղջնակը հողի հետ աշխատանք է տանում՝ մեծի պես ու մեծին հավասար, կողքից հարևանները շտապում են ամբողջացնել աշխատանքների այն ցանկը, որ Ազատուհին կարողանում է անել։ Օրինակ, ասում են, Ազատուհու քաշած պանիրն անչափ համեղ է։

Ազատուհին ճաշերն էլ է համով սարքում, կողքից արձագանքում է փոքրիկ քույրը՝ Ժաննան։

Մայրը հաճախ է ստիպված լինում երեխաներին մենակ թողնել ու Ստեփանակերտ՝ առողջական խնդիրներ ունեցող զինծառայող որդու մոտ գնալ։ 9-ամյա քույրիկի ու 11-ամյա եղբոր համար մայրիկի բացակայությունը Ազատուհին է լրացնում։ Ի դեպ՝ մայրը Ստեփանակերտից, տատիկն էլ՝ Ռուսաստանից նոր էին վերադարձել։ Տունը լցվել էր, իսկ մայրիկին դիմավորելու համար Ազատուհին հատուկ էր պատրաստվել։

Ազատուհին ամեն օր է 6-ից արթնանում, որ մինչ դպրոց գնալը տան գործերը հասցնի։ Իսկ հասցնում է ամեն ինչ, պարզվեց՝ քիչ, բայց նաև խաղերին է ժամանակ մնում։ Սիրով մուլտեր ու ֆիլմեր կդիտեր, եթե հեռուստացույցն աշխատեր։

Արցախում ընտանիքը մեծ ու հարմարավետ տանն էր ապրում․ տարիներով աշխատել էին, կարողացել տուն ստեղծել։ Չէին դժգոհում՝ աշխատանքն էլ կար, ապրուստի միջոցն էլ, մինչև որ սեպտեմբերի 27-ը եկավ։

Հազարավոր երեխաների մանկությունը, շատերի դեպքում՝ նաև ծնողներին խլած պատերազմի հետքերն անջնջելի են։ Դառը հիշողությունները հաղթահարել, իհարկե, փորձում են, բայց, օրինակ, Ազատուհու համար բաղձալի այդ օրը հեռու է թվում։ Երեխաները չեն դադարում երազել, որ մի օր նորից իրենց սեփական տունը կունենան՝ քարից սարքած, կոկիկ ու հարմարավետ, և հրաժեշտ կտան կիսախարխուլ ու խոնավ կացարանին։

Երբ նկարահանումներն արդեն ավարտում էինք, Ազատուհին ներողություն խնդրեց, ասաց՝ պետք է գնա արդեն։ Մտածեցինք՝ խաղալու է գնում, մայրիկը եկել էր, գործը՝ թեթևացել։ Բայց սխալվեցինք՝ գնում էր անասուններին տուն բերելու, հետո էլ կով էր կթելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան