Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի գրասենյակ կբացվի
Մշակույթ
21.03.2018 | 16:00Բրյուսել կատարած այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպել է նաև Եվրահանձնաժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով գլխավոր տնօրենության ղեկավար Թեմիս Քրիստոֆիդուին:
Կողմերը միմյանց շնորհավորել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին Հայաստանի միանալու հուշագրի ստորագրման առիթով և քննարկել առաջիկա համագործակցության հնարավոր տարբերակներ:
Նախարար Ա. Ամիրյանը Թեմիս Քրիստոֆիդուին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի բացման արարողությանը: