Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ

Լուրեր

12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
Բոլորը

Լրատվամիջոցների կարևորագույն առաքելություններից է հանրությանը հուզող խնդիրների անկախ և բազմակողմանի լուսաբանումը։ Ինչպե՞ս են պահպանել այս սկզբունքը հայկական լրատվամիջոցները, երբ հարցը վերաբերել է Ամուլսարին և Լիդիանին։ Պաստառում ներկայացված են մի շարք լրատվամիջոցներ, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում այս խնդրի առնչությամբ հրապարակել են բացառապես հանքարդյունաբերողի շահերը կամ տեսակետները ներկայացնող հոդվածներ, վերլուծություններ և տեսանյութեր։

Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը մտնել նշված ԶԼՄ-ների կայքերն ու «փնտրել» բաժնում գրել «Ամուլսար», «Լիդիան» կամ «Գեոթիմ» բանալի բառերը։ Կգտնեք հարյուրավոր նյութեր, սակայն գրեթե չեք հանդիպի Ամուլսարում հանքի հնարավոր շահագործման վտանգների մասին հրապարակված որևէ տեսանյութի, հոդվածի կամ հարցազրույցի։ Իսկ թե ինչո՞ւ է հենց այսպես ստացվել, և ի՞նչ կապ ունի Լիդիանը դրա հետ՝ կարելի է միայն ենթադրել։ Այնուամենայնիվ, փաստեր կան նաև այն մասին, որ, օրինակ, լրատվամիջոցի ներկայացուցիչը միաժամանակ հանդիսանում է նաև Լիդիանի հանրային կապերի բաժնի աշխատակից՝ ինչը շահերի բախում է:

Օֆշորային Լիդիանի (նախկինում Գեոթիմ) փիարով զբաղվող և Ամուլսարում ոսկու հանքի շահագործման խնդրահարույց ծրագիրն անդադար գովերգող բոլոր լրատվամիջոցները հավասարապես պատասխանատու են դրա բացասական հետևանքների համար։

Կոչ ենք անում քաղաքացիներին տարբեր եղանակներով դիրքորոշում ցուցաբերել այս լրատվամիջոցների նկատմամբ. օրինակ՝ արտահայտել դա սոցիալական ցանցերում, կարծիքներ գրել վերոնշյալ ԶԼՄ-ների

պաշտոնական կայքերում և էջերում համապատասխան հոդվածների տակ, հրաժարվել ընթերցել և տարածել նրանց նյութերը, տարբեր եղանակներով ցածրացնել վարկանիշը, հրաժարվել գովազդներ տեղադրել այդ լրատվամիջոցներում, հետաքննել նրա կապերը հանքարդյունաբերողների հետ և այլն։ Այդ ԶԼՄ-ների կայքերի հղումները․ Մեդիամաքս, Երկիր Մեդիա, ԳԱԼԱ, Արմենպրես, Ամերիկայի Ձայն, 168 ժամ, Արմենիա հեռուստաընկերություն, Հանրային հեռուստաընկերություն, Yerevan.Today, Արմինֆո, Analitik.am։ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն