Վե՛րջ տվեք մարդկանց թմրեցնելուն՝ ասելով, թե ՌԴ-ն չի գնա ԼՂ-ից, հայերն էլ չեն լքի․ Բենիամին Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, ՀՀ-ի քաղաքական շրջանակներում այդպես էլ պատասխան չի ստանում հետևյալ հարցը՝ եթե մեկ օր ՌԴ-ն Արցախում ռազմական ներկայությունից ավելի՛ խոշոր օգուտ ստանա և ուժերը դուրս բերի Արցախից, ո՞րն է լինելու ՀՀ-ի ծրագիրը։ Սովորաբար պատասխանում են՝ ռուսները չե՛ն հեռանա։ Ո՞րն է Ձեր տեսակետը։

Եթե ռուսները գնացին, այստեղ միայն Արցախի խնդիրը չէ։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ռուսները գնացին Հայաստանից։ Երբ ադրբեջանցիները որևէ գյուղի ուղղությամբ են կրակում ՀՀ տարածքում՝ Երասխից մինչև Խոզնավար, մենք խնդրում ենք ռուսներին, ասելով՝ «Բերե՛ք ձեր սահմանապահ զորքերը», ռուսները գալիս են, վրան են դնում, ցցում են ռուսական դրոշ և մենք մեզ հույս ենք տալիս, որ եթե ռուսական դրոշ կա, ադրբեջանցիները չեն կրակի կամ կամ քիչ կկրակեն։ Եվ մենք որպես ընկալվում ենք որպես տարածաշրջանում ոչնչի ունակ չեղող պետություն, որն ընդամենը տարբեր պետությունների դռներ է ծեծում։ Հիմա մի մասն էլ ասում է՝ հրաժեշտ տանք ՌԴ-ին, որովհետև նա մեզ դավաճանեց, Արցախի կորուստը նաև ՌԴ-ով էր պայմանավորված, հիմա եկեք ծեծենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դուռը, ասենք՝ դուք ձեր զորքերով եկեք ու կանգնեք սահմանին, և եթե ռուսներից ադրբեջանցիներն այնքան են վախենում, որ առաջ չեն գալիս, ընդամենը կրակում են, ենթադրաբար՝ ֆրանսիացիներից կամ ամերիկացիներից այնքան կվախենան, որ չեն էլ կրակի։ 

Եթե մեր նպատակը դա է՝ ընկալվենք որպես պետությունը, որը ոչնչի ընդունակ չէ, պարզապես տարբեր դռներ է ծեծում, ասում է՝ եկեք մեզ պաշտպանեք, դա տարօրինակ նպատակ է։ Ամբողջ պրոբլեմն այն է, որ նույնիսկ որպես նպատակ դա ձևակերպված չէ։ Ես որևէ տեղ չեմ տեսել որպես նպատակ ձևակերպված, որ ՀՀ նպատակն է՝ ռուսական զորքերը շարունակեն Արցախում մնալ ընդմիշտ, և երկրորդ՝ մենք կարծում ենք, որ քանի ռուսական զորքերն այնտեղ կան, մենք կարծում ենք՝ այնտեղ հայ բնակչություն կմնա։ 

Մեր քաղաքական վերնախավը՝ իշխանությունը և ընդդիմությունը, գոնե այսքան տառապանքներից հետո, որ մեր ժողովուրդը կրել է այս 30 տարում, նրա հետ անկեղծ կլինի։ 2020-ին ոչ միայն սթրես էր, այլև ողբերգություն՝ ոչ միայն մարդկային, այլև հայրենիքի, և առնվազն պետք է մարդկանց հետ անկեղծ լինել, պետք չէ՛ մարդկանց հույս տալ, որ ՌԴ-ի զորքերը չեն գնա, հայերը չեն լքի Արցախը, տեսե՛ք՝ տներ ենք սարքում։ Պետք է վերջ տալ այս խոսակցություններով մարդկանց թմրեցնելուն, պետք է ազնիվ լինել և ասել, որ այլևս ոչինչ անել չենք կարող՝ Արցախում կմնան միայն այն հայերը, որոնք գնալու հնարավորություն չունեն, իսկ եթե ՌԴ-ն գնա՝ Աստված գիտի․․․ Արցախում հայ չի մնա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան