Սրիկա անհայրենիք են ադրբեջանական կրակոցների վրա ձեռք տաքացնող ուժերը․ թիկունքից հարված չի՛ կարելի․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի զրուցակիցն է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

Բոլորիս ուշադրությունը սահմանային դրությանն է ուղղված, դրանից էլ կխոսենք, սակայն մինչ այդ, անդրադառնանք երկրում օրինականության և իրավունքի գերակայության թեմային: Մի միջադեպ տեղի ունեցավ հուլիսի 18-ի երեկոյան. Երևանի կենտրոնում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվեց Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը: Մենք գիտենք, որ Խաչատուր Սուքիասյանը շատերին ծանոթ մարդ է, նա ՔՊ ցուցակով արդեն ընտրված պատգամավոր է, և մեզ բոլորիս հետաքրքրում է, թե նրա եղբայրը նման արյունալի միջադեպում հայտնվել է այն բանի բերումով, որ Խաչատուր Սուքիասյանի եղբա՞յրն է, թե՞ որպես քաղաքացի՝ գիտակցելով, որ կստանա «տանիք»: Այս կասկածները տեղի՞ն են, տիկի՛ն Կարապետյանց:

-Ես գոնե վերջին 5-6 տարվա ընթացքում չեմ հիշում մի միջադեպ, որտեղ ներգրավված լինեին Սուքիասյանների ընտանիքից որևէ մեկը, գիտեք՝ լրագրողները կամ հասարակությունն անմիջապես կապերը փնտրում ու գտնում է: Ենթադրում եմ, որ չի բացառվում նաև այդ գործոնը, որովհետև շատ հետաքրքիր մոտեցում ունեն նոր իշխանությունները․ բոլորին խորհուրդ են տալիս վստահել իրավապահ մարմիններին, բայց պարզվում է, որ իրենք այլ կերպ են լուծում հարցերը: Օրինակ՝ Ալեն Սիմոնյանը որոշում է, որ փողոցում կարելի է պատասխանել հայհոյանքին, ոչ թե դիմել իրավապահներին, այլ սեփական ուժերով փորձել լուծել այդ խնդիրը: Իրենց խմբից տարբեր կերպարներ ևս այլ կերպ են փորձում լուծում այդպիսի խնդիրները: Հիմա էլ նոր խորհրդարանի նոր պատգամավորի եղբայրը որոշում է, որ այլ տարբերակ կա: Իմ կարծիքով՝ եթե մարդը վստահ չլինի, որ անպատիժ է մնալու, նման քայլի չի գնա: Մենք արդեն ունենք իշխանության կողմից երկակի մոտեցման խնդիր, որը դրսևորվել է Ալեն Սիմոնյանի, Հակոբ Արշակյանի հետ կապված միջադեպերի առումով, և ամեն անգամ արդարացումներ կան: Ինչո՞ւ է մի դեպքում նույն արարքը դատապարտելի, մյուս դեպքում, երբ իրենց թիմակիցն է, ոչ: Ցանկացած խնդիր պետք է լուծվի դատաիրավական տարբերակով, եթե իշխանությունը փողոցային տարբերակով է հարցերը լուծում, ումից ինչ է պահանջում:

-Տիկի՛ն Կարապետյանց, անդրադառնանք սահմանային լարվածությանը։ Գիտեք, Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Հայաստանի հետ սահմանին, վերջին կետը Երասխն էր… Հայաստանի նկատմամբ ճնշումային, լծակներ կիրառելու և  զիջումների տանելու Ադրբեջանի քաղաքականությունը քննարկման առարկա է դառնում, այստեղ նաև այլ հարց է առաջանում՝ Հայաստանն ի՞նչ կարող է անել, որպեսզի Ռուսաստանը փոխի իր քաղաքականությունը։ Տեսեք՝ այնտեղ դիկտատուրական ռեժիմ է, Հայաստանը փորձում է ժողովրդավարական ճանապարհով գնալ, կարո՞ղ է դիկտատուրական պետությունն ապահովել ժողովրդավարական երկրի անվտանգությունը, այդ հարաբերությունների մակարդակը ինչպիսի՞ն է:

-Ես կարծում եմ՝ մեր անվտանգության հետ կապված այդքան էլ կապ չունի՝ դիկտատուրա է այնտեղ և այստեղ ժողովրդավարություն է, թե՝ ոչ, Նիկոլ Փաշինյանն է ղեկավարը, թե նա չէ, բացարձակ էական չէ։ Ռուսաստանը հիմա ունի խնդիր, և ով էլ լիներ Հայաստանի ղեկավարը, Ռուսաստանը փորձելու էր իր նկրտումներին ու նպատակներին հասնել ցանկացած եղանակով: Սա մեղադրանք չէ Ռուսաստանին, որովհետև ամեն երկիր հանդես է գալիս իր շահերից ելնելով: Ռուսաստանն իր խնդիրն է լուծում, Թուրքիան իր խնդիրն է լուծում, Ադրբեջանը՝ իր: Պետք է հասկանանք՝ ում հետ են համընկնում մեր շահերը և ումից կարող ենք գոնե նվազագույն սատարում, աջակցություն ստանալ: Հիմա կողքից կգրեն՝ մեր հույսը միայն մենք պետք է լինենք․․․ էլի՛ միայն մենք պիտի լինենք: Ի դեպ, այն ուժերը, որոնք փորձում են նման իրավիճակներում «ձեռքերը տաքացնել», նրանք ստահակ, ստոր և անհայրենիք մարդիկ են: Կարելի է և պետք է քննադատել, բայց կան հարցեր, որոնց շուրջ շահարկումը սրիկայություն ու ստորություն է։ Հայաստանի Հանրապետության անվտանգության, սուվերենության և մի քանի այլ հարցերի շուրջ չի կարող տարաձայնություն լինել, այսինքն՝ չի կարող թիկունքից հարված լինել, բայց դրա համար շատ կարևոր է գործող իշխանության դերը, որովհետև լծակները բացառապես իրենց ձեռքում են, իրենք գիտեն, թե իրենց ինչ է առաջարկվում:

 -Կապ չունի՝ կլինի Փաշինյանը, Քոչարյանը, Սարգսյանը, թե՞ Տեր-Պետրոսյանը, իշխանությունը պետք է այնպիսի իրավիճակում չհայտնվի, որ զգա արտաքին ճնշում և ներքինից գործող հրաբուխ, որը կարող է ժայթքել և իր դեմ դուրս գալ:

-Այո՛, 5-րդ շարասյուն, որը, եթե իմանաս խոսում է հօգուտ Հայաստանի Հանրապետության, կարելի է ցանկացած քննադատություն ողջունել, բայց այս տիպի վարքագիծը հաստատ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից:

-Այդ վարքագիծը հանուն մի բանի է՝ որպես լուծում առաջարկում են միութենական պետություն կազմել Ռուսաստանի հետ և, ըստ իրենց, բոլոր հարցերը կլուծվեն:

-Գլուխները պատով են տալիս, որովհետև այդպես չեն լուծվելու այդ հարցերը, այդպես լուծվելու դեպքում մենք դառնալու ենք ավելի ստրուկ, քան հիմա ենք, չի կարող սուվերենությունից, անկախությունից վեր որևէ այլ գաղափար լինել, որովհետև եթե ինչ-որ մեկին թվում է, թե իրեն տանելու են ինչ-որ միութենական պետության մեջ մտցնեն ու սարքելու են արքայական երկիր, խորապես սխալվում է, այդպես մեր երկիրը կդառնա գուբերնիա, որին, ասենք, կուզենան՝ կարագի մատակարարումը կապահովեն, կուզենան՝ չեն ապահովի, կուզենան՝ անվտանգությունը կապահովեն, չեն ուզենա՝ չեն ապահովի, ոնց որ Արցախն ու Նախիջևանը ժամանակին այդ միութենականի շրջանակներում տվեցին «խալխին», այ՝ այդպես էլ կվերցնեն ու կտան: Եվ հլու-հնազանդ, հպարտ ստրուկների նման ապրելու եք: Չկա անկախությունից վեր գաղափար, և մեր բոլորի ապագան և անվտանգությունը կարելի է ապահովել միայն մի պարագայում, երբ մենք կարողանանք ապահովել մեր սուվերենությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան