Ռուս զինծառայողները հիմա Վարդենիսի արևելյան սահմանում են․ եթե պրոբլեմ լինի սահմանազատման պրոցեսում, կդիմենք ՄԱԿ-ին․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
Բոլորը

Factor TV–ն զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանի հետ

-Պարո՛ն Եղոյան, արդյո՞ք հստակ է, որ հայ-ադրբեջանական սահմանում տեղակայվում են ռուս սահմանապահներ։ Գեղարքունիքի մարզպետն օրերս հայտարարեց, որ մոտ ժամանակներս կտեղակայվեն ռուս զինծառայողներ, ինչպես և՝ երկու կողմից զորքերը հետ կքաշվեն։ Ի՞նչ ժամկետի մասին է խոսքը։

-Մարզպետի խոսքը կարող եք ընդունել որպես պաշտոնական։ Արդեն այնտեղ են, տարածքում են, բայց տեղակայման հարցը, ինչքան հասկացա՝ օրերի հարց է։ Այսինքն՝ տեղակայման վայրերից բուն սահմանային գծի դիրքավորման, ծառայության իրականացման վայրի մասին է խոսքը, այնտեղ ենթադրում եմ՝ մետրեր են։

-Ռուս զինծառայողները տեղակայվելու են, դրանից հետո՞, թե՞ առաջ են ադրբեջանցիները հետ քաշվելու։

-Ես չեմ կարող ասել, չեմ կարող նման օպերատիվ տեղեկատվություն տալ, այսինքն՝ քայլերի հերթականությունը չեմ կարող ասել։ Բայց գործընթացի փիլիսոփայությունը դա է, որ տեղակայվում են ռուս սահմանապահներ, և ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանից հետ են քաշվում։

-Իսկ այդ սկզբունքն ընդունե՞լ են ադրբեջանցիները։

-Դուք հիմա ինձ հարցնում եք օպերատիվ տեղեկատվության մասին, որին ես չեմ տիրապետում, իսկ տիրապետելու դեպքում էլ չէի ասի, որովհետև ես չեմ այն մարդը, ով դա պիտի ասի։

-Ուղղակի հանկարծ չստացվի այնպես, որ մեր զինծառայողները հետ քաշվեն, ադրբեջանցիները՝ ոչ։

-Մեր հետ քաշվելու մասին չէ խոսքը։

-Բայց վարչապետի նկարագրած սխեման դա էր, որ երկու կողմից զորքերը հայելային եղանակով հետ են քաշվում, նրանց փոխարեն տեղակայվում են ռուս կամ միջազգային սահմանապահներ։

-Հիմա մերոնք արդեն իսկ այնպիսի դիրքերում են, որ դա արդեն կարելի է ընկալել որպես հայելային։ Իրենք որոշակիորեն առաջ են եկել, մերոնց կանգնած տեղն արդեն իսկ հետ քաշված վիճակ է։ Հիմա եթե իրենք էլ են հետ գնում, արդեն հայելային պատկեր է ստացվում, իրենք գծից այս կողմ են, արդեն գծից այն կողմ պետք է լինեն, և այդ դեպքում կստացվի հայելային։ Այսինքն՝ եթե մերոնք 500 մետր են այս կողմ, իրենք էլ 500 մետր այն կողմ պետք է լինեն, արանքում ընկնում է չեզոք գոտի։

-Իսկ, պարո՛ն Եղոյան, միայն Սոթք-Խոզնավար հատվածո՞ւմ ռուս սահմանապահների տեղակայման մասին է խոսքը։

-Այս պահին Սոթքում է, դեռ չգիտեմ՝ Խոզնավար հասե՞լ են, թե՝ ոչ։

-Հստակեցնենք՝ ռուս զինծառայողները հիմա Սոթքո՞ւմ են, Վերին Շորժայի մո՞տ։

-Այո՛, Վարդենիսի տարածաշրջանն է, Վարդենիսի կողմից մեր արևելյան սահմանում։

-Բայց օրերս Վերին Շորժայում փոխհրաձգություն էր տեղի ունեցել։

-Եղել է փոխհրաձգություն, և՞․․․

–Ստացվում է՝ ռուսների ներկայությունը չի զսպում ադրբեջանցիներին։

-Գիտեք՝ բանավոր խոսքում այդ ամենը մենք սեղմում ենք մի քանի նախադասության մեջ, բայց իրական գետնի վրա բավականին երկար շփման գծի հետ մենք գործ ունենք։ Այնպես չի, որ ամբողջ երկայնքով կանգնած են 10-20 մետրը մեկ, բայց իրականում կոնկրետ՝ 40-50 կիլոմետրի մասին է։ Եթե Օմարի հատվածից հաշվենք, 40-50 կիլոմետր կլինի այնտեղ։ Գիտեք՝ ուզում եք դրան քաղաքական աստառ տալ, բայց հաճախ լինում են կենցաղային մակարդակի իրավիճակներ, որ պետք չի կապել գլոբալ քաղաքականության հետ։ Պետք է տարբերակենք քաղաքական կրակոցը դաշտայինից, ստրատեգիականը՝ մարտավարականից։

-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցը փակվա՞ծ է։

-Ո՛չ։

-Եթե սկսվում է սահմանազատումը, պրոբլեմը լուծմա՞ն է գնում։

-Այդ հարցը չի փակվել։ Կարող է և այդ գործիքն էլ մենք օգտագործենք, դա այն դեպքում, եթե այստեղ պրոցեսը պրոբլեմներ ունենա կամ չունենանք այն պրոցեսը, որ մենք ակնկալում ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան