Հին Թաղերը ու Խծաբերդը մեզ համար բռնազավթված տարածքներ են․ Բեգլարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

«Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի առաջին կետի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը պետք է մնային հայկական կողմին, բայց պայմանագրի ստորագրումից մեկ ամիս անց, այդ գյուղերը զոհերով ու գերիներով անցան թշնամուն: Ինչո՞ւ այդպես եղավ, ո՞վ է պատասխանատուն»,- առցանց ասուլիսի ժամանակ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաև օգտատերերից մեկի այս հարցին:

Նա նշեց, որ դա շատ կարևոր, սկզբունքային և հետպատերազմյան Արցախի ամենացավոտ հարցերից մեկն է:

«Որոշ դեպքերում ես էլ հարցերի պատասխանները չունեմ: Կա տեսակետ, որ դա պայմանավորված էր նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևավորված քարտեզներով, որոնց համաձայն՝ նախատեսված չէր Հին Թաղերի և Խծաբերդի առկայությունը մեր տարածքում: Բայց ես չեմ կարող ասել՝ արդյոք այդպես է, թե ոչ:

Մյուս տեսակետն այն է, որ ադրբեջանական կողմն օգտվել է ռուս խաղաղապահների բացակայությունից, փաստացի շարունակել է մարտական գործողությունները և բռնազավթել է Հադրութի շրջանի այդ պատառիկը:

Հին Թաղերը և Խծաբերդը մեզ համար, միանշանակ, բռնազավթված տարածքներ են»,-նշեց Բեգլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: