Դատախազները քննադատեցին ՍԴ որոշումը. դա անթույլատրելի է. Հայկ Ալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ Դատախազության բողոքի քննությունը:

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել  դատախազները՝ պնդելով  վերացնել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը Քոչարյանի և մյուսների գործով դատարանին միջնորդեց դիմել ՍԴ: Նա միջնորդությունը ներկայացրեց բանավոր:

Փաստաբան Հայկ Ալումյանը նախ դատարանից խնդրեց տրամադրել նիստի ձայնագրությունը, որպեսզի դատախազի ներկայացրած գրավոր միջնորդությանը մեկ անգամ ևս ծանոթանալու հնարավորություն ունենան և ժամանակ ՝ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

Ալումյանը հայտարարությամբ հանդես եկավ՝  նշելով, որ դատախազների կողմից ՍԴ որոշումը քննադատելն անթուլատրելի է, քանի որ որոշումը  կայացրել  է սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն ատյանի դատարանը, այն վերջնական է և ենթակա կատարման:

Ալումյանի խոսքով՝ցանկացած մարդ կարող է քննադատել ՍԴ որոշումը, կարծիք հայտնել այդ որոշման մասին, բայց ՀՀ-ն ու տվյալ դեպքում ՀՀ անունից պաշտոնապես ներկայացված դատախազությունն այն քննադատել չի կարող, քանի որ կստացվի, որ ՀՀ-ն քննադատում է ՀՀ անունից հանդես եկող դատարանին:

Մանրամասները՝ տեսանյութում: