Արցախի խորհրդարանը Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է ընդունել

Լուրեր

14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն այսօր լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ:

Ըստ Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, հայտարարությունում ասված է. – «1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած և բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր, հազարավոր հայեր զանգվածային բռնություններով տեղահանվել են, իսկ նրանց պատկանող գույքը՝ հափշտակվել։

Սումգայիթում կազմակերպված հանցագործությունը ադրբեջանական իշխանությունների՝ Նախիջևանի օրինակով խտրականության, էթնիկ զտումների և հայաթափման խորհրդային տարիներին անպատիժ իրագործվող քաղաքականության հերթական դրսևորումն էր, որը շարունակվեց Բաքվում, Գանձակում, Հյուսիսային Արցախի մյուս հայաբնակ վայրերում։ Այդ վայրագություններով Բաքվի իշխանությունները սպառնում էին իր իրավունքների պաշտպանության համար ոտքի ելած արցախահայությանը՝ պատանդ դարձնելով Արևելյան Անդրկովկասի հայությանը: Մինչդեռ այդ օրերին Արցախում ծավալվող համաժողովրդական ազատագրական պայքարը կոչված էր վերջ դնելու հայ մարդու ազգային արժանապատվության հանդեպ ոտնձգություններին և ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականությանը:

Հարգելով սումգայիթյան եղեռնագործությանը զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը և համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացված հայ բնակչության ջարդերն ու կոտորածը անպատիժ թողնելը հանգեցրեց զանգվածային նոր հանցագործությունների և Ադրբեջանի կողմից նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ պատերազմի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը.

դատապարտում է խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում,

գտնում է, որ պաշտոնական Բաքուն ցայսօր շարունակում է լինել ցեղասպանության քաղաքականության կրողը, որի վերջին վկայությունը 2016թ. ապրիլին Արցախի քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացված հանցագործություններն են,

վերահաստատում է, որ Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու բռնությունների և տեղահանման ենթարկված ադրբեջանահայության իրավունքների վերականգնման ու պաշտպանման գործում,

կոչ է անում խորհրդարանական կառույցներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի ու կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ դատապարտել Բաքվի կողմից ադրբեջանահայության դեմ իրագործած ցեղասպանական ակտերը»: