Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված հափշտակությունների 25 դրվագ 

Լուրեր

12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների 25 դրվագ. երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

2018թ. փետրվարի 24-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում,  երկու երիտասարդ Երևանի Ռուբինյանց 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային ապակին կոտրելու միջոցով ավտոմեքենայի սրահից բացել են շարժիչի ծածկոցը և փորձել գողություն կատարել, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել՝ հանցագործությունն իրենց կամքից անկախ  հանգամանքներում  ավարտին չհասցնելով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն անձանց մասնակցությամբ կատարվել են բազմաթիվ այլ հափշտակություններ Երևանի տարբեր վարչական շրջաններում և Աբովյան քաղաքում։

Գողությունները կատարվել են գիշերվա ժամերին՝ հիմնականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից՝  նույն եղանակով. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք  կայանված ավտոմեքենաներից հափշտակել են «ABS» արգելակման համակարգեր, առանձին դեպքերում նաև՝ ավտոմեքենաների սրահներում գտնվող այլ արժեքավոր իրեր։

Կասկածյալների կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են և առգրավվել գողոն հանդիսացող «ABS» արգելակման համակարգերից մեկը, ավտոմեքենայի վառելիքի լիցքավորման կտրոններ և պայուսակ, մեկ այլ ավտոմեքենայից գողացված թանկարժեք արևային ակնոցը, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել են  հանցագործության կատարման միջոց հանդիսացած ավտոմեքենայի «սվեչան»՝ էլեկտրականության մոմիկի մանրացված մասնիկները:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, նույն անձանց կողմից կատարված հնարավոր այլ հափշտակությունները պարզելու ուղղությամբ: