Ամեն քաղաքական գործիչ իրեն նկարագրում է իր բառապաշարով․ Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի հետ

-Նախ՝ խոսենք մեր երկրում ձևավորված քաղաքական մշակույթի մասին։ Կա՞ այդպիսին, և եթե այո՛, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում։

-Քաղաքական մշակույթ, որպես այդպիսին, ձևավորվել է, բայց մակարդակի մասին կարելի է խոսել։ Քաղաքական մշակույթի կարևորագույն մասը քրեական ենթամշակույթն է դարձել։ Այն գործելաոճը և այն բառապաշարը, որ օգտագործվում է տարբեր քաղաքական ուժերի կողմից, խոսում է այն մասին, որ մեր հասարակության մեջ բարեկրթության մակարդակը, ընդհանուր առմամբ, իջել է։ Եվ դա մենաշատը նկատելի է քաղաքական վերնախավի մոտ։ Հասարակությունը տեսնում է՝ ինչպիսին են իրենց ղեկավարները, և երբ ղեկավարները տարօրինակ բառապաշարով, մտածելակերպով են խոսում, հասարակ քաղաքացին մտածում է՝ եթե ղեկավարներին կարելի է, ինձ ինչո՞ւ չի կարելի։ Ամեն ինչ սկսվեց, երբ քաղաքական դաշտն այլասերվեց։

-Ինչո՞ւ և ե՞րբ։

-Ես կարծում եմ՝ 90-ականներից, երբ ընտրություններ կեղծվեցին։ Մարդիկ գնում քվեարկում էին, տեսնում էին այլ իրավիճակ, իսկ օրվա վերջին, երբ ԿԸՀ-ն հրապարակում էր արդյունքները, լրիվ այլ իրողության հետ էին բախվում։ Ես շատ լավ հիշում եմ՝ Քոչարյանի օրոք ինչպես էին ընտրություններն անցնում, այնտեղ նույնիսկ զամբյուղներն էին գողանում, այլ զամբյուղ դնում, կամ «կարուսելի» հայտնի տեխնոլոգիան էին կիրառում։ Սերժ Սարգսյանի օրոք՝ ընտրակաշառքների ծաղկուն ժամանակահատվածը։ Այդ ընտրակաշառքներն ուղղակի քաղաքացու մեջ ոչնչացնում էին քաղաքացուն։ Սա ընդամենը մեկ օրինակ էր։ Եվ սա տեսնելով՝ ի՞նչ պետք է սովորեր հասարակությունը։ Եվ հիմա շարունակում են լուրջ հայտ ներկայացնել՝ իշխանության վերադառնալու համար։ Այս ամենը պետք է չմոռանալ, պետք է հիշել, և ընտրողը քվեատուփին մոտենալիս պետք է հիշի, թե ինչի միջով է ինքն անցել։ 2018թ․ Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ կարող են մաքուր ընտրություններ անցկացնել։ Արդյո՞ք կկարողանա կրկնել դա 2021 թվականին։ Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ապացուցել, որ այդ ընտրությունները երջանիկ բացառություն չէին։ Անկախ նրանից՝ ով կհաղթի, պետք է ընտրությունը լինի մաքուր։

-Քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս են, թերևս, բանավեճերը։ Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքում նախատեսվել է, որ քարոզարշավի վերջին օրը Հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է առաջին դեմքերի բանավեճ կազմակերպի։ Արդեն կան բողոքներ։ Արդյո՞ք կկայանան այդ բանավեճերը և կտան ցանկալի արդյունքը։

-Կան այստեղ խոցելի պահեր, կարծում եմ՝ դեռ ժամանակ կա, և կարելի է քննարկման առարկա դարձնել և լուծումներ գտնել, կարելի է նորից միջազգային փորձն ուսումնասիրել։ Ճիշտ կլիներ, եթե Հանրային հեռուստաընկերությունը մի քանի տարբերակներ առաջարկեր։

– Պարբերաբար հնչում են փոխադարձ գնդակահարության ու ինքնասպանության կոչեր, ատամներ կոտրելու և մինչև «քոքը մաշեցնելու» սպառնալիքներ, ամենամեղմ բառը քաղաքական բառապաշարում այսօր ստահակն է։ Այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր առողջ ընտրություն ակնկալել։

-Քաղաքական գործիչը պետք գիտակցի, որ օրինակ է ծառայում։ Թաղի խուժանի մակարդակի «ռազբիրատներ» են անում։ Եթե մարդիկ իրենց հին կյանքից չեն հրաժարվում, պետք է թե՛ հասարակության, թե՛ լրատվամիջոցների խոշորացույցի տակ գտնվեն։ Թող ամենևին չզարմանան, եթե լրատվամիջոցները մականուններն են օգտագործում, կյանքից դրվագներ են ներկայացնում։

-Համացանցից դուրս և համացանցում հորդացող այս ատելության մեջ ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կողմնորովի, պաշտպանվի, ո՞րը պետք է լինի նրա քայլը։

-Ըստ իր ճաշակի։ Մենք ունենք քաղաքական ուժեր, որոնք որևէ լուրջ բան չեն առաջարկել կամ չեն արել երկրի համար, պարզապես սիրաշահել են ընտրակաշառքներով։ Ես դժվար եմ պատկերացնում՝ կիրթ մարդը, դաստիարակված մարդը համաձայնի ընտրակաշառք վերցնել։ Ես կարծում եմ՝ պետք է անցնի ժամանակաշրջանը, որ քո օգուտներով ես չափում՝ ում օգտին ձայն տալ։ Ես ավելի քան համոզված եմ՝ այսօր Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնած են այն մարդիկ, որոնք իր ղեկավարած ժամանակ իրենց լավ են զգացել, այդ պտուղները ճաշակել են։ Կամ առաջին նախագահի դեպքում՝ 1995թ․ հանրաքվեն, 1996-ի ընտրությունը։ Մենք տեսել ենք՝ ինչպես այդ ընտրությունները կեղծվեցին, բայց նա մինչև հիմա քննադատորեն չի մոտենում։ Վերհիշենք Սերժ Սարգսյանի անցկացրած ընտրությունները, «էլեկտրիկ Երևանը», Սարի թաղը։ Որևէ տեղ չեմ տեսել, որ որևէ հանրապետական զղջա կամ իր սխալների մասին խոսի։ Նիկոլ Փաշինյանի պարագայում էլ՝ իր վրա որևէ ձախողում չի ուզում վերցնել։ Բաներ կային, որ կարելի էր անել ու չի արվել։ 2․5 տարում գոնե բանակում երկաթյա կարգապահություն հնարավոր էր սահմանել։ Սա ոչ թե վարկաբեկելու, այլ մտածելու և կշռադատված ընտրություն կատարելու համար եմ ասում։

-Ատելության խոսքի տարածման գործում մեծ է նաև զանգվածային լրատվամիջոցների դերը։ Ունե՞ք վերջին շրջանում կատարած ուսումնասիրություն, վերջին օրերին քաղաքական ուժերի քարոզարշավն ինչպե՞ս է լուսաբանվում ԶԼՄ-ների կողմից:

-Ժողովրդավարական հասարակությունում ընտրությունների ժամանակ լրատվամիջոցների դերը շատ մեծ է, բայց ո՛չ այն լրատվամիջոցների, ինչպիսիք են Հայաստանում։ ԶԼՄ-ների բևեռացումը դեռ հեղափոխությունից առաջ էր, հեղափոխության ժամանակ ուժեղացավ։ Հիմա, ըստ քաղաքական ճամբարների, հստակ բաժանում է տեղի ունեցել։ Քաղաքական համակարգի մաս դառնալով՝ կորցնում են լրատվամիջոցներն իրենց սոցիալական առաքելությունը։ Հասարակությունն էլ լրատվամիջոցներին բաժանում է ըստ քաղաքական նախասիրությունների՝ «յուրայինների» և «օտարների»։

-Եվ կրկին խոսենք օրվա խնդրից։ Արդեն 2 օր է՝ մեկնարկել է քարոզարշավը։ Նախորդ հարցազրույցներում նշել էիք, որ լրագրողների նկատմամբ բռնության և սկանդալների դեպքեր կլինեն։ Իսկ ինչ կարծիքի եք այսօր՝ ի՞նչ պայմաններում են աշխատում և կաշխատեն լրագրողներն այս ընթացքում:

-Ցավոք, մոնիթորինգ չենք անցկացնում, բայց նույն կարծիքին եմ․ առաջին իսկ օրը դեպքեր գրանցվեցին։ Հատկապես հետպատերազմական շրջանում ոչ մի կարմիր գիծ չկար, հիմա այն ժամանակահատվածն է, որ կյանքի ու մահվան խնդիր է, ավելի է սրացել։ Ամեն քաղաքական գործիչ իրեն նկարագրում է իր բառապաշարով։ Չի կարելի հանրային վայրում «լավտղայական» բառապաշարով շփվել և ակնկալել, որ կիրթ մարդը ձայն կտա։ Գիտեմ, որ հիմա ցանկացած ձայն ոսկու գին ունի, բայց ինձ համար չափանիշ է քաղաքական գործչի խոսքը։ Երբ լսում եմ քաղաքական տարօրինակ ելույթները՝ տարօրինակ բառապաշարով, այդ քաղաքական գործիչն իմ ցանկում տեղ չի կարող ունենալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան