Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի անդամները տարհանվել են Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի տարեկան ընթրիքից, որը շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, անցկացվում էր Washington Hilton հյուրանոցում, «անվտանգության սպառնալիքի» պատճառով, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը վերաբերում է մի տղամարդու, ով հյուրանոցում կրակ է բացել։

ԱՄՆ գաղտնի ծառայությունն ու այլ անվտանգության մարմինները շրջապատել են հյուրանոցի հանդիսությունների սրահը, որտեղ ավելի քան հարյուր մարդ սպասում էր Թրամփի ելույթին, գրում է Associated Press գործակալությունը։ Մասնակիցներից ոմանք հայտնել են, որ, իրենց կարծիքով, լսել են հինգից ութ կրակոց։ Կրակողը չի ներխուժել սրահ․ միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցի այլ հատվածներից մեկում։

Միջոցառմանը ներկա էին նաև առաջին տիկին Մելանյա Թրամփը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանք, ինչպես նաև միջոցառմանը հրավիրված լրագրողները, տարհանվել են, իսկ հյուրանոցում անվտանգության միջոցները խստացվել են։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ Գաղտնի ծառայությունը ձերբակալել է ենթադրյալ կրակողին։ Տղամարդու ձերբակալությունը հաստատել է նաև ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալը Հարավային Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ է, մասնավոր ուսումնական հաստատություններից մեկի դասախոս։ Նա եղել է այն հյուրանոցի հյուրերից, որտեղ տեղի էր ունենում Թրամփի հանդիպումը լրագրողների հետ, սակայն այդ միջոցառման հրավեր չի ունեցել։ Ենթադրվում է, որ նա գործել է միայնակ։

«Լարված երեկո Վաշինգտոնում։ Գաղտնի ծառայությունն ու իրավապահները հիանալի աշխատանք են կատարել։ Նրանք գործել են արագ և խիզախ։ Կրակողը ձերբակալված է, և ես խորհուրդ եմ տվել «շարունակել շոուն», սակայն լիովին կհետևեմ իրավապահ մարմինների առաջարկություններին»,– գրել է ԱՄՆ նախագահը։

Քիչ անց տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը նշել է, որ հարձակվողը, որը նպատակադրված էր սպանել մարդկանց, ունեցել է մի քանի զենք և կրակել է Գաղտնի ծառայության աշխատակցի վրա, ում փրկել է զրահաբաճկոնը։

Թրամփի խոսքով՝ միջադեպի պատճառով որոշվել է հետաձգել լրագրողների հետ հանդիպումը։

Տեսանյութերը՝ այստեղ։