Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

Կոլումբիայում Պանամերիկյան մայրուղու վրա իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 14 մարդ, հայտնում է BBC-ն։

Պայթյունը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կաուկա դեպարտամենտում․ ռումբը գործի է դրվել այն պահին, երբ մայրուղով անցնում էր ավտոբուսը։ Բացի 14 զոհերից, առնվազն ևս 38 մարդ վիրավորվել է։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակման մեջ մեղադրել է «Խայմե Մարտինես» խմբավորման ձախակողմյան ապստամբներին։

«Խայմե Մարտինես»-ը կազմված է նախկին մարտիկներից, որոնք պատկանել են FARC ձախակողմյան կազմակերպությանը, որը ավելի քան 50 տարի զինված պայքար էր մղում իշխանությունների դեմ։ 2016 թվականին FARC-ը համաձայնել է վայր դնել զենքերը և վերածվել օրինական քաղաքական շարժման, սակայն դրա որոշ անդամներ հրաժարվել են զինաթափվել և շարունակել են գործունեությունը նոր փոքրաթիվ խմբավորումների կազմում։

Կոլումբիայում մայիսի 31-ին նախատեսված են նախագահական ընտրություններ, և այդ ֆոնին արմատական խմբավորումները զգալիորեն ակտիվացրել են իրենց հարձակումները։