Սահմանների հարցը եկավ Մոսկվայից․ ակնհայտ է՝ պատերազմի նպատակներից էր ՌԴ-ի՝ Ադրբեջանին ԵՏՄ, ՀԱՊԿ ինտեգրելը․ Հրանտ Տեր-Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
Բոլորը

Factor TV-ն զրուցել է հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ

-Պարո՛ն Տեր-Աբրահամյան, գրեթե երկու շաբաթ է՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում է։ Մեծ է գայթակղությունն այս փաստը դիտարկել Ադրբեջանի պարզ հայատյացության շրջանակում, սահմանին դիրքային պայքարով։ Արդյո՞ք սրա տակ աշխարհաքաղաքական մեծ կոնտեքստ չկա, որն այսօր գրեթե անտեսվում է։

– Դե տեսեք, հենց այն փաստը, որ արդեն երկու շաբաթ է շարունակվում սա, նշանակում է՝ պատահական չի, սա ինչ-որ միջադեպ չի և իհարկե՝ սա զուտ ադրբեջանական ինչ-որ բաներ չեն, հակառակ պարագայում՝ հարցն ինչ-որ կերպ արդեն լուծված կլիներ։ Հիմա տեսեք՝ ինչ է տեղի ունենում։ Ես կարծում եմ՝ մենք ինչ-որ կերպ արդեն համոզվել ենք, որ սա մտածված գործողություն էր՝ բավականին չափված-ձևված, որովհետև այո՝ մտել են ՀՀ-ի տարածք, բայց նաև այնքան են մտել, որ այսպես ասած՝ դա չվերածվի լուրջ բախման, որպեսզի միջամտության խնդիր չառաջանա։ Սահմանի եզրով մտել են, մի քանի կիլոմետր առաջ են գնացել, առանց կրակոցների և սա արդեն լավ առիթ է միջնորդության համար։

-Այսինքն, ըստ Ձեզ՝ նախօրոք պլանավորված կերպով ստեղծվել է այսօրվա իրավիճակը։

-Այո, ստեղծվել է իրավիճակ, և մենք արդեն տեսանք խնդիրը, որովհետև այո՝ մի քիչ անհասկանալի էր մնում, թե որն  է խնդիրը, որովհետև պարզ էր՝ ցանկացած ուժային գործողություն ինքը պետք է քաղաքական ինչ-որ նպատակ ունենա և հիմա արդեն բացահայտվեց այդ քաղաքական նպատակը։ Այս պահին խոսքը սահմանազատման թեմայի մասին է։ Ի սկզբանե թվում էր, թե կարող է միջանցքի հետ կապված լինի, որի մասին խոսում են իրենք, բայց կարծես թե որոշակիացավ՝ պարզվեց, որ սահմանազատման հարցն է։

-Միայն սահմանազատմա՞ն հարցն է։

-Սահմանազատման հարցն ինքն իրենով մեծ կոնտեքստի մաս է։ Հիմա ուղղակի արձանագրենք, որ ըստ էության, Հայաստանին պարտադրվել է սահմանազատման հարցը։ Եթե ուշադիր լինենք, տեսեք՝ պատերազմի ավարտից և պարտությունից հետո գոնե հրապարակային մասով չի բարձրացվել այդպիսի հարց՝ ինչքան ես եմ նկատել։ Մենք չենք տեսել և լսել՝ ո՛չ մենք ենք խոսել, ո՛չ Ադրբեջանից ենք լսել, ո՛չ Ռուսաստանից ենք լսել, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերում էլ էդ հարցը չկար։ Ընդ որում՝ մինչև հիմա նոյեմբերի 9-ի կետերը չեն կատարվել, բայց հանկարծ գալիս է սահմանազատման հարցը։ Նշանակում է, որ սա գալիս է անսպասելի, բայց դա միայն անսպասելի է թվում․ ինքը եղել է, ուղղակի պրոցեսների երևացող մասում չի եղել։

-Իսկ ինչո՞ւ արագացավ սահմանազատման հարցը, թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի համար կային ավելի հրատապ թեմաներ՝ գերիների հարց, «Մեղրիի միջանցքի» հնարավոր գործարկում, ապաշրջափակում և այլն։

-Հարցի ավելի տակտիկական հարցն է, թե ինչու հիմա։ Ինձ համար ակնհայտ է, որ սա միայն Ադրբեջանի հարցը չէ։ Իրադարձությունները, տեսե՛ք, թե ոնց զարգացան՝ ադրբեջանական զորքը մտավ, մենք դրեցինք դուրս գալու պահանջներ, կարծես մի պահ իրենք նույնիսկ սկսեցին հետ գնալ, հետո մեր կառավարությունը դիմեց ՀԱՊԿ-ին, և մենք ի՞նչ պատասխան ստացանք երրորդ երկրից՝ դե որ այդպես է, մենք կարող ենք միջնորդել սահմանների ճշգրտման։ Այսինքն՝ սահմանների հարցի մասին խոսակցությունը եկավ Մոսկվայից, ինքը չեկավ Ադրբեջանից։ Սահմանների հարցը այնտեղից եկավ, և հետո՝ հայտնվեց այդ թուղթը, որը նույնպես կազմվել է Մոսկվայում և ուղարկվել է այստեղ։ Այսինքն՝ ստացվում է, որ սա Մոսկվայից եկող ծրագիր ու լուծում է։ Այստեղ այլ խնդիր է, որ պետք է հասկանալ՝ իսկ ինչո՞ւ հենց ռուսներին պետք եկավ այդ թեման։ Ինձ երկար ժամանակ անորոշ էր՝ անհասկանալի էր։ Բայց էսօր եղավ ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ի դռները բաց են Ադրբեջանի առաջ, և այստեղ կարծես՝ ավելի որոշակիանում է թեման։ Ակնհայտ է, որ ընդհանրապես՝ պատերազմի նպատակներից մեկը այն պետք է լիներ, որ ՌԴ-ն կարողանա Ադրբեջանին արդեն ներգրավել ինտեգրման գոտի՝ ԵՏՄ, ՀԱՊԿ և այլն, և դրա իրավիճակը պետք է ստեղծվի։ Կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանը հարց է բարձրացրել՝ «Եթե մենք մտնենք ՀԱՊԿ, կան այսպիսի խնդիրներ, եկեք այս խնդիրները լուծենք, ոնց որ՝ ՀՀ-ի հետ սահմանի հարցը, որովհետև սիրուն չի ստացվի, մտնենք ՀԱՊԿ՝ երկու չճշտված սահմաններով»։ Եվ ուշադրություն՝ երկու հայտարարություն եղավ, որոնցից մեկն Ալիևն արեց, որ պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր ՀՀ-ի հետ ընտրություններից հետո, և մեր մոտից Նիկոլ Փաշինյանն ասեց՝ ինքը ուզում է դառնալ խաղաղության դարաշրջանի առաջնորդ։ Ես այստեղ ինչ-որ կապեր եմ տեսնում, չեմ ուզում պնդել, որտեղ սահմանազատման թեման բաներից մեկն է։ Այսինքն՝ մենք գնում ենք այս տիպի խաղաղության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան