Wall Street Journal-ը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատրաստակամության մասին

Լուրեր

17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է 20-րդ դարի սկզբին հայերի կոտորածները պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քայլ, որն ավելի կսրի Թուրքիայի հետ հարաբերությունները։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։ 

Ամերիկյան պարբերականը մեջբերում է պաշտոնյաներին՝ նշելով, որ սպասվում է, որ 1915 թվականին օսմանյան թուրքերի ձեռնարկած հայերի տեղահանությունը, սովն ու կոտորածները Բայդենն անվանելու է «ցեղասպանություն»։

Նշվում է, որ սա լինելու է ապրիլի 24-ին արվող հիշատակի օրվա ամենամյա հայտարարության մաս։

WSJ-ը հիշեցնում է, որ Թուրքիան հերքում է ցեղասպանությունը։ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն HaberTurk-ի հետ հարցազրույցում օրերս ասել է, որ Բայդենի կողմից այդ հայտարարությունը միայն կվնասի երկու երկրների հարաբերություններին։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան խոսնակը որևէ մեկնաբանություն չի տվել պարբերականին։

Շատ պատմաբաններ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության հայերի և այլ էթնիկ ու կրոնական այլ փոքրամասնությունների դեմ տեղի ունեցածը ցեղասպանություն են ճանաչում։ Բայդենն էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ «ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը և մարդու իրավունքներն իր վարչակազմի համար լինելու են առաջնահերթություն, որպեսզի  այդպիսի ողբերգություն երբեք չկրկնվի»։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին չորեքշաբթի հայտարարել է, որ վարչակազմն այդ հարցի վերաբերյալ ավելի ասելիք ունի՝ նշելով, որ դեռ մանրամասներ չի կարող հաղորդել։

WSJ-ը գրում է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացել են Անկարայի կողմից ռուսական S-400 համակարգերի գնման, ինչպես նաև նախագահ Էրդողանի օրոք մարդու իրավունքների խնդիրների պատճառով։ Կոնգրեսի ճնշման տակ Թրամփի վարչակազմը թուրքական կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառեց, 2019 թվականին էլ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը մեծամասնությամբ բանաձև ընդունեցին՝ 1915թ․ իրադարձություններն անվանելով ցեղասպանություն։

Վերլուծաբանները նշում են, որ եթե Բայդենը պաշտոնապես օգտագործի «ցեղասպանություն» տերմինը, Անկարան կարող է ուշադրություն դարձնել բնիկ ամերիկացիների նկատմամբ եվրոպացի վերաբնակիչների վերաբերմունքին, դիվանագիտական բողոք հայտնել, սակայն ավելի քիչ հավանական է, որ ԱՄՆ-ին կարգելի օգտագործել Ինջիրլիք ռազմաբազան։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ նախկինում ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որն իր քաղաքական կարիերան սկսել է Կալիֆորնիայում հայկական ծագմամբ ամերիկացիների շրջանում, Հոլոքոստի ու այլ ոճրագործությունների մասին մեկնաբանությունում օգտագործել է «ցեղասպանություն» տերմինը։ Մյուս նախագահները, սակայն, դադարել են այն գործածել իրենց պաշտոնավարման ընթացքում։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այն անվանել է «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկը», Սպիտակ տան խոսնակ Քայլի Մքնենին էլ բրիֆինգի ընթացքում մեկ անգամ հիշատակել է «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը»։

WSJ-ի հետ զրույցում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն ասել է, որ հույս ունի՝ Բայդենի ղեկավարած Սպիտակ տունը հետամուտ կլինի ցեղասպանության հռչակմանը։

Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին էլ ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կբարձրացնի Ամերիկայի վստահելիությունը մարդու իրավունքների հարցերում, այլև կօգնի կանխել ապագա ցեղասպանությունները։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանն իր հերթին կոչ է արել Բայդենին ավելացնել Հայաստանին տրվող օգնությունը՝ այն բնութագրելով «շրջափակված, ցեղասպանությունից փրկված պետություն, որը բախվում է այդ հանցանքի կրկնությանն Անկարայի ու Բաքվի կողմից»։

 

Էմմա Չոբանյան